Իրանը մեկ տարվա ընթացքում 32 միլիարդ դոլարի ոչ նավթային ապրանքներ է արտահանել
«Իրանը մեկ տարվա ընթացքում 32 միլիարդ դոլարի ոչ նավթային ապրանքներ է արտահանել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի տնտեսական զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆխամիռադը:
Նշենք, որ ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազամին, վերջերս նշել էր, որ եթե նախորդ տարվա բյուջեով նախատեսվում էր օրական 1 միլիոն բարել նավթ արտահանել, ապա նոր կառավարության գործողությունների շնորհիվ արտահանման ցուցանիշը 20 տոկոսով ավելացել է:
Իրանի արտաքին պարտքը կազմում է 6 միլիարդ 631 միլիոն դոլար: