Իրանցի դերասանուհու համբույրը զայրացրել է երկրի իշխանություններին
Իրանի իշխանություններին զայրացրել է դերասանուհի Լեիլա Հաթամի պահվածքը Կաննում: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը՝ հղում անելով The Daily Telegraph-ին: Կինոփառատոնի բացման ժամանակ աստղը համբուրել է փառատոնի նախագահի այտը, ինչը, ըստ աղբյուրի, արատավորում է իսլամական հանրապետության բոլոր կանանց բարոյական մաքրությունը:
Իրանի մշակույթի փոխնախարարը ընդգծել է, որ նրանք, ովքեր ներկայացնում են երկիրը միջազգային միջոցառումներին, պետք է հարգանքով վերաբերվեն իրանցիների սովորույթներին, բարքերին: Նա ավելացրել է, որ իրանցի կանայք, ովքեր անմեղության խորհրդանիշներ են, չպետք է աշխարհում ներկայանան վատ լույսի ներքո:
Դերասանուհու և փառատոնի նախագահի համբույրի լուսանկարը տպագրվել է իրանական ԶԼՄ-ներում:
Նշենք, որ Լեյլա Հաթամին Կանի կինոփառատոնի ժյուրիի կազմում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան