Շուշան Պետրոսյանը վիրավորել է լրագրողներին, Մարգարիտ Եսայանը ներողություն խնդրել
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: «Ա1+»-ի փոխանցմամբ, մայիսի 17-ին տեղի ունեցած Վերնիսաժի դեպքերի մասին «Ազատություն» ռ/կ լրագրող Ռուզաննա Ստեփանյանի հարցը լսելուց հետո պատգամավոր Շուշան Պետրոսյանը արձագանքել է այսպես. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»:
Վերջինս պարզաբանող հարցին, թե ինչու է պատգամավորը վիրավորում, Պետրոսյանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Այնուհետև պարզաբանման համար իրեն մոտեցած «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողին Շուշան Պետրոսյանը կտրուկ ասել է. «Գնացիր ստեղից»։
Պատգամավորի փոխարեն, սակայն կատարվածին անմիջապես արձագանքել է նրա Հանրապետական խմբակցության անդամ գործընկեր Մարգարիտ Եսայանը և իր ֆեյսբուքյան էջում գրել հետևյալը.
«Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն և չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի և իմ շատ սիրելի և հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջև, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից և հատկապես Ռուզանից, այս անհաճո միջադեպի համար, և վստահեցնում եմ, Շուշանը որևէ անձի և որևէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես և Ռուզաննան այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և խմբակցության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաև Շուշան Պետրոսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են