Պուտինի այցը Չինաստան ռուս-չինական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով վաղը ժամանելու է Չինաստան և Շանհայում բանակցություններ է վարելու այդ երկրի առաջնորդ Սի Ձինպինի հետ:
ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Պուտինը Պեկինում ստորագրելու է 30-ից ավելի պայմանագրեր: Դրանցից կարևորագույնը վերաբերվելու են ռուսական գազի առաքմանը Չինաստան:
Այցի նախօրեին ՌԴ-ի նախագահը չինական առաջատար ԶԼՄ-ների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուս-չինական հարաբերություններին նշել է, որ Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:
Պուտինի խոսքերով, ինքը մեծ ուրախությամբ է սպասում իր ընկերոջ՝Սի Ձինպինի հետ հանդիպմանը և այցի արդյունքներով Մոսկվայի ու Պեկինի միջև ստորագրվելու են մեծ քանակությամբ պայմանագրեր:
ՌԴ-ի նախագահը ասել է, որ Չինաստանը այսօր հանդիսանում է Մոսկվայի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը և 2013թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 90 միլիարդ դոլարի: Պուտինը վստահություն է հայտնել, որ 2015թ.-ին այդ ցուցանիշը կհասնի՝100 միլիարդի, իսկ 2020թ.-ին՝200 միլիարդ դոլարի:
Պուտինի այցին նախորդել էին Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այցը Պեկին: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Չինաստանի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ: ՌԴ-ի փոխվարչապետի հետ Չինաստան են ժամանել ռուսական ամենախոշոր ընկերությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «ՆՕՎԱՏԷԿ»-ի, «Ռուսալի» պատվիրակությունները:
Ա.Դվորկովիչը նշել էր, որ չինական կողմի հետ քննարկվել է Ռուսաստանից արևելյան ուղղությամբ դեպի Չինաստան գազի առաքման հարցերը, իսկ «Ռոսնեֆտը» նպատակ ունի ավելացնել Չինաստան ծովային ճանապարհով առաքվող նավթի ծավալները մի քանի միլիոն տոննայով:
Ռուսական պատվիրակության կազմում Չինաստան ժամանած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը հանդիպել է չինական CNPC ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Չժոու Ցզիպինի հետ և կողմերը առաջընթաց են գրանցել Չինաստան ռուսական գազի արտահանման բանակցություններում:
«Գազպրոմը» գազի առաքման հետ կապված բանակցություններ է վարում Չինաստանի հետ 10 տարի:Նախորդ տարի կողմերը պայմանավորվել են 30 տարվա պայմանագիր կնքել, որով ՌԴ-ի Բլագովեշենսկ քաղաքով դեպի Չինաստան տարեկան պետք է արտահանվի 38 մլրդ խմ գազ: Սակայն պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց՝ գնի հետ կապված տարաձայնությունների պատճառով:
Դվորկովիչի այցին հաջորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Պեկին, ով նախապատրաստում էր նախագահ Պուտինի մայիսյան այցը Չինաստան:
Արտգործնախարար Լավրովը իր այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի հետ: Չինաստանի առաջնորդի հետ զրույցում Լավրովը նշել էր, որ ՌԴ-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը և կապերը Չինաստանի հետ և հույս է հայտնել, որ մայիսին նախագահ Պուտինի պաշտոնական այցի ընթացքում ռուս-չինական ռազմավարական կապերը էլ ավելի կընդլայնվեն:
Պեկինում Լավրովը հանդիպումներ է ունեցել նաև իր չինացի գործընկեր Վան Իի հետ և քննարկել ռուս-չինական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Վան Ին հայտարարել է, որ ՌԴ-ը և Չինաստանը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը և ընդլայնել գործընկերությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում: Արձագանքելով Վան Իի հայտարարությանը Լավրովը նշել է, որ Պեկինը և Մոսկվան կարևորում են մայիսին կայանալիք նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան:
ՌԴ-ի և Չինաստանի միջև զարգանում է համագործակցությունը նաև ռազմա-տեխնիկական ոլորտում: Այսօր ՌԴ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը ժամանել են Չինաստան, որպեսզի մասնակցեն ռուս-չինական «Ծովային համագործակցություն-2014» ռազմածովային զորավարժություններին:
Զորավարժություններին հետևելու է նաև Չինաստանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ-ը 2013թ.-ին ընդունված նոր «Արտաքին քաղաքական ռազմավարությունում» կարևոր տեղ է հատկացվում Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների կառուցմանը: Ռազմավարության մեջ նշված է, որ ՌԴ-ը շարունակելու է ռազմավարական, փոխվստահելի հարաբերությունների կառուցումը Պեկինի հետ: Մոսկվան պատրաստ է համագործակցել Պեկինի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, G20-ի, Շանհայի համագործկացության կազմակերպության շրջանակներում:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակում՝
Պուտինի այցը Պեկին նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական համագործակցությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները