Հարցազրույցներ 17:50 19/05/2014

Ինչպես է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Ռուբեն Գալիչյան

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանի և Հարավային Կովկասի քարտեզագրության, ինչպես նաև ադրբեջանական կեղծարարությունները բացահայտող մի շարք գրքերի հեղինակ Ռուբեն Գալիչյանի հետ: Գալիչյանը նկարագրում է, թե ինչպես և ինչ մեթոդներով է Ադրբեջանը կեղծում պատմությունը և մատուցում աշխարհին իր հակահայկական թեզերը:

Պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական թեզերը

Ադրբեջանցիների կողմից իրականացվող կեղծարարությունների հիմնական նպատակն է «ապացուցել», որ ադրբեջանցիները տարածաշրջանում բնակվում էին հայերից շատ առաջ, մի պնդում, որը լիովին հակասում է հանրահայտ և միջազգայնորեն ճանաչված փաստերին (դրանք բոլորը ներկայացված են Գալիչյանի գրքերում):  Գալիչյանն առանձնացնում է այս թեզերի մի քանի օրինակներ:

-Ադրբեջանցիները պնդում են, որ հայերը երբևէ չեն ապրել այս տարածաշրջանում և որ նրանց բնակեցրել են այդտեղ ռուսները 1828 թվականին:Սակայն գոյություն ունի մեծածավալ միջազգային գրականություն, որը հակասում է այս պնդմանը,- ասում է Գալիչյանը:

Գալիչյանն իր գրքերում մեջբերում է ո՛չ միայն հունա-հռոմեական և եվրոպական պատմաբանների, այլև հենց ադրբեջանցի պատմաբանների, ովքեր ծնվել և մեծացել են Բաքվում (այդ թվում Ադրբեջանի պատմագրության հայրերին), ովքեր փաստում են այս տարածաշրջանում հայերի դարավոր գոյության մասին:

- Նրանք պնդում են նաև, որ Ադրբեջանն ունեցել է 2000 տարվա անկախ պետականություն: Սակայն Ադրբեջանը որպես երկիր առաջացել է միայն 1918թ.-ին,- հիշեցնում է Գալիչյանը` նշելով, որ հին քարտեզներից և ո՛չ մեկում չի նշվում Ադրբեջան անունով երկիր Արաքսից հյուսիս ընկած հատվածում: Այդ տարածքը բոլոր քարտեզներում անվանվում է Կովկասյան Ալբանիա, իսկ Ադրբեջան անվանումը պատկանում էր Իրանի հյուսիսային շրջաններից մեկին: 1918թ.-ին, երբ ստեղծվեց Ադրբեջան երկիրը, այն փոխ առավ Իրանի Ադրբեջան կոչվող շրջանի անվանումը:

Բացի այդ կա նաև լեզվի հարցը. թուրքական լեզուն բերվել է կենտրոնական Ասիայից, և առաջին գրավոր արձանագրությունը թուրքերենով ի հայտ է եկել 19րդ դարի վերջին:

Նրանք պնդում են, որ ունեն երկու հազար տարվա պատմություն և պետականություն. այդ դեպքում ինչպե՞ս է, որ նրանք չեն ունեցել գրավոր լեզու, - հարցնում է Գալիչյանը:

«Ադրբեջանցիներն ասում են, որ իրենց նախահայրերը տարածաշրջանում բնակվող կովկասյան ալբանացիներն են (ովքեր սկզբում քրիստոնյա էին, իսկ հետո իսլամացվեցին): Նաև, ըստ այս թեզի, տարածաշրջանում գտնվող բոլոր պատմական հուշարձաններն ու եկեղեցիները կառուցվել են ալբանացիների և ո՛չ թե հայերի կողմից և հետևաբար դրանք պատկանում են ալբանացիների հետնորդ ադրբեջանցիներին: Ի թիվս այս թեզին հակասող բազմաթիվ այլ փաստերի, անպատասխան է մնում մի կարևոր հարց. ալբանացիներն իսլամացվել են ամենաուշը 9-10րդ դարերում, մինչդեռ հայկական եկեղեցիները կառուցվել են 10-17րդ դարերում: Արդյոք մուսուլման ալբանացինե՞րն են կառուցել այդ եկեղեցիները, ո՞վ է դրանք կառուցել», - հարցնում է Գալիչյանը:

Իսկ կովկասյան ալբանացիները որպես այդպիսին չեն եղել միատարր ժողովուրդ, այլ կազմված են եղել 26 ցեղերից, որոնցից մի քանիսը դեռ գոյություն ունեն այսօր:

- Տարածաշրջանում իրենց գոյությունն ապացուցելու համար հորինված մեկ այլ վարկածի համաձայն ադրբեջանցիները պնդում են, որ նրանց նախնիները օգյուզ թուրքերն են: Ընդ որում, այդ պնդման համաձայն օգյուզ թուրքերը սկիզբ են առել Միջին Ասիայից և տեղափոխվել են կովկաս հինգ հազար (և ոչ թե հինգ հարյուր տարի) առաջ և իբր նրանք կովկասում տեղաբնիկ էին:

Սա կատարյալ սուտ է. բոլորը գիտեն, որ թուրքական ցեղերը տարածաշրջան են ներթափանցել 7-9-րդ դարերում և մինչև 14-15րդ դար կազմավորված չեն եղել որպես մեկ ժողովուրդ,- ասում է Գալիչյանը:

Հետևաբար, ադրբեջանցի պատմաբանները միակարծիք չեն անգամ այն հարցում, թե որտեղից են սկիզբ առել ադրբեջանցիները:

«Երբ նրանց ձեռնտու է (երբ պետք է ընդգծել իրենց կապը թուրքերի հետ) նրանք ասում են, որ իրենք Միջին Ասիայից եկած օգյուզ թուրքերի հետնորդներն են: Մյուս պարագաներում, երբ հակադրություն է առաջանում հայերի հետ և նրանք խնդիր ունեն ցույց տալու, որ տարածաշրջանում հայերից շուտ են բնակություն հաստատել, նրանք պնդում են, որ կովկասյան ալբանացիների ժառանգներն են», - նշում  է Գալիչյանը:

Պատմությունը խեղաթյուրելու ադրբեջանական հնարքները

Գալիչյանը նաև նկարագրում է այն հնարքներից մի քանիսը, որոնք հաճախ օգտագործվում են ադրբեջանցիների կողմից պատմական փաստերն ու սկզբնաղբյուրները խեղաթյուրելու համար:

- Ամենահաճախ կիրառվող հնարքներից մեկը պատմական սկզբնաղբյուրների կամայական թարգմանությունն է, որի ժամանակ ադրբեջանցի պատմաբանները կամ միտումնավոր դուրս են թողնում սկզբնաղբյուրում Հայաստանին վերաբերող ցանկացած տեղեկություն, կամ Հայաստան/հայ բառերը փոխարինում են օրինակ Ալբանիա/ալբանացի բառերով:

«Այսպիսի մի օրինակ է Ղարաբաղի պատմության մասին 1840-ականներին Միրզա Ղարաբաղիի հեղինակած գիրքը: Գիրքը ռուսերեն ճշգրիտ թարգմանությամբ լույս է տեսել 1959թ.-ին: Սակայն 1986թ.-ին այն վերահրատարակվել է և ցանկացած նշում Հայաստանի կամ հայության մասին պարզապես դուրս է թողնված այդ հրատարակությունից, իսկ օրինակ հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացին դարձել է «ադրբեջանցի պատմաբան Մոիսեյ Կալանկատլի»: Կան նման բազմաթիվ նման օրինակներ»:

Այն փաստը, որ մինչև 19րդ դարի վերջը գոյություն չուներ գրավոր թուրքերեն լեզու և որ բոլոր սկզբնաղբյուրները պետք է թարգմանվեին ժամանակակից թուրքերենով` ադրբեջաներենով, շատ լավ զենք հանդիսացավ նրանց ձեռքերում պատմությունը փոխելու համար, քանի որ այժմ ադրբեջաներեն կարդացող ադրբեջանցիները մեծ մասամբ չեն տիրապետում այն լեզուներին (օրինակ պարսկերենին), որոնցով գրվել են սկզբնաղբյուրները: Իր հասցեին հնչած բոլոր քննադատություններին Գալիչյանը պատասխանում է խորհուրդ տալով պարսկերեն իմացող ադրբեջանցիներին գնալ և ստուգել իրենց իսկ ակադեմիայում պահվող սկզբնաղբյուրները:

Սկզբնաղբյուրները, ինչպես նաև դրանց ճշգրիտ թարգմանությունները տարբեր եվրոպական լեզուներով գոյություն ունեն, սակայն այն գրքերը, որոնք ներկայումս լույս են տեսնում Ադրբեջանում, բոլորը կեղծված են: Վերջիններս հրատարակվում են անհամեմատ ավելի մեծ քանակով. դրանք մեծապես գերազանցում են հավաստի թարգմանված գրքերի քանակը և ավելի մատչելի են ընթերցողին, քանի որ բաժանվում անվճար տարբեր երկրների գրադարաններում և գիտական կենտրոններում:

- Ադրբեջանում հրատարակվող գրքերը նաև պարունակում են հորինված տեղեկություններ, գոյություն չունեցող հեղինակների անուններ և աղբյուրներ:

«Օրինակ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաները» գրքում ասվում է, որ Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների (անգամ ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանների) վրա կան թուրքերեն արձանագրություններ և որ հայկական եկեղեցիները, ինպիսին է օրինակ Տաթևը, Խոր Վիրապը, Գանձասարը, Էջմիածինը և այլն բոլորը թուրքական են: Այս գրքի հեղինակի անունը հորինված է, այդպիսի անունով անձ պարզապես գոյություն չունի»,- հավաստիացնում է Գալիչյանը:

Գրքում նշված են նաև մի շարք ակադեմիկոսների անուններ, որոնք նույնպես հորինված անուններ են: Մինչդեռ այս գիրքը հրատարակել է Ադրբեջանի տուրիզմի նախարարությունը: Կան բազմաթիվ այսպիսի օրինակներ:

Պետական աջակցությունը

Գալիչյանը նշում է նաև, որ Ադրբեջանի պետությունը (հիմնականում Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցով) հատուկ պատվեր է տալիս այսպիսի գրքեր գրելու համար և որ այն ծախսում է միլիոնավոր դոլարներ դրանք հրատարակելու և աշխարհով մեկ տարածելու վրա:
Նախագահ Ալիևը ինքն է հրապարակայնորեն հայտարարել, որ կվարձատրի այն հեղինակներին, ովքեր գրքեր կգրեն վերընշված թեզերն ապացուցելու համար: Վերջերս նա հրապարակավ շնորհակալություն հայտնեց այն պատմաբաններին, ովքեր իրականացրել էին իր այդ պատվերը: Ադրբեջանի կառավարությունը նաև մեծ կաշառքներ է տալիս արտասահմանյան պատմաբաններին, որպեսզի նրանք գրեն ադրբեջանական այս թեզերը պաշտպանող գրքեր կամ որպեսզի նրանք լռեն Ադրբեջանի տարածած կեղծիքների մասին: Գալիչյանի գրքերում կան այդպիսի կոնկրետ օրինակներ:

Պատճառներն ու նպատակները

Խոսելով այս պետական քաղաքականության մասին Գալիչյանը նշում է, որ պատմություն ստեղծելու այս միտումը սկիզբ է առել դեռևս Ստալինյան ժամանակներից, երբ Ստալինի հրովարտակի համաձայն Սովետական միության բոլոր պետությունները պետք է ունենային իրենց պատմությունն ու մշակույթը: Եվ քանի որ Ադրբեջանը նոր ստեղծված պետություն էր, այն ստիպված որևէ կերպ պետք է իրեն վերագրեր տարածաշրջանի պատմությունը:

Պատմությունը կեղծելով` ադրբեջանցիները նաև քաղաքական նպատակներ են հետապնդում: Օրինակ Իրանի Ադրբեջան շրջանի անվանումը յուրացնելով նրանք նպատակ ունեին հետագայում հավակնություններ ներկայացնել Իրանի այդ շրջանին (ինչը փորձեցին մի քանի անգամ անել, բայց հաջողության չհասան): Սակայն ամենամեծ թափով այս գործընթացին զարկ տրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսեց ստանալ իր նավթադոլարներով եկամուտները:

Մեկ այլ գործոն է պան-թուրքիզմի գաղափարախոսությունը, որը բուռն զարգացում է ապրում Ադրբեջանում: Ինչպես հայտնի է պան-թուրքիստների նպատակն է թուրքալեզու ժողովուրդների միացումը Փոքր Ասիայից մինչև Կենտրոնական Ասիա. այս գործում կարևոր դեր ունի Ադրբեջանը, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող Հայաստանը դիտվում է որպես սեպ և խոչընդոտ:

«Ադրբեջանցիները դիմում են այս կեղծարարություններին նաև այն պատճառով, որ նրանց ինքնությունը կվտանգվի, եթե նրանք ընդունեն, որ տարբեր ազգերից կազմված հանրույթ են: Գալիչյանը համեմատական է անցկացնում ԱՄՆ-ի հետ, ասելով, որ ամերիկացիները, ի տարբերություն ադրբեջանցիների, հպարտ են ԱՄՆ-ում բնակվող յուրաքանչյուր ազգի պատմությամբ և ժառանգությամբ, իսկ ադրբեջանցիները դրանով հպարտ չեն, նրանք ասում են, որ Ադրբեջանում ապրող բոլոր ցեղերը պատկանում են մեկ ժողովրդին և մեկ երկրին. այս երկու պնդումներն էլ սխալ են»,- ասում է Գալիչյանը:

Նա հավելում է սակայն, որ գիտակ պատմաբանները ողջ աշխարհում շատ լավ տեղյակ են պատմական փաստերից և նրանց հնարավոր չէ այս գրքերով շփոթեցնել, սակայն վտանգն այն է, որ երիտասարդ գիտնականներն ու պատմությունից անտեղյակ ուսանողները կարող են այս գրքերով սովորել և ընդունեն խեղաթյուրված պատմությունը որպես իրողություն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հայերը մշտապես բարձրաձայնեն ճշմարտությունը, չվախենալով ոչ ոքից, այդ թվում և մեծ տերություններից, ովքեր ունեն իրենց շահերն Ադրբեջանում: Հայ գիտնականները պետք է գրքեր տպագրեն ճշգրիտ պատմական տվյալներով և անպայման թարգմանեն դրանք անգլերեն, քանի որ անգլերենն է այժմ աշխարհի լեզուն, եզրափակում է իր խոսքը Գալիչյանը:

.......
Ռուբեն Գալիչյանի հեղինակած գրքերից են՝ «Հորինված պատմություն» (The Invention of History; 2009), «Հայաստանի պատմական քարեզները» (Historic maps of Armenia; 2004), «Պատմությունների բախում Հարավային կովկասում» (Clash of Histories in the South Caucasus: Redrawing the Map of Azerbaijan, Armenia and Iran; 2012), «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» (Countries South of the Caucasus in Medieval Maps; 2007) և այլ գրքեր:

 

Թարգմանեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}