Գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին Արցախում է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին և նրա ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Կիմ Բակշիին` Արցախի և Հայաստանի, մեր ժողովրդի պատմության ու մշակույթի մասին արժեքավոր գործեր ստեղծելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա կարևոր է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ արտաքին աշխարհի համար:
Հանդիպմանը մասնակցել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: