Տարբեր երկրներից 30 երիտասարդներ ՀՀ-ում «կարծրատիպեր են կոտրել»
Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, և Լեհաստանից ժամանած 30 առաջնորդներ և երիտասարդներ մասնակցել են «Կոտրենք կարծրատիպերը» խորագրով երիտասարդական փոխանակման ծրագրին, որը ֆինասավորվել էր Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ից:
Համատեղ թիմային աշխատանքների և դասընթացների միջոցով երիտասարդները հնարավորություն են ունեցել զարգացնել իրենց գիտելիքները միջմշակութային հաղորդակցության, ինչպես նաև 6 միմյանցից տարբեր մշակույթների վերաբերյալ և ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: Մասնակիցները 10 օր ապրել միասին մի տանիքի տակ` «կոտրելով առկա կարծրատիպերը» միմյանց երկրների, մշակույթների և ավանդույթների վերաբերյալ:
Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ էին Հայաստանում:
Հյուրընկալող կազմակերպությունը` «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն, ծրագրի շրջանակներում կազմակերպել է մշակութային օր, որի ընթացքում մասնակիցները այցելել են Հայաստանի կարևոր մշակութային և պատմական վայրեր, ինչպիսիք են` Խոր Վիրապը, Արարատի շրջանը, Նորավանքը ինչպես նաև Արենի եկեղեցին և գյուղը: Այցի ընթացքում մասնակիցները հյուրընկալվել են նաև Արենու գինու գործարանում, որտեղև համտեսել են հայկական անուշահամ գինիներ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելել նաև Հայաստանի ազգային պատկերասրահ և ներկա լինել դասական համերգի: Այնուհետև այցելություն ՝ կազմակերպվել Նարեկացի արվեստի կենտրոն, որտեղ ծանոթացել են հայկական ավանդական գործիքներին և ազգային երաժշտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա