Քոնդոլիզա Ռայս. Իրանը ջանում է Մերձավոր Արևելքում խախտել ուժերի հավասարակշռությունը
«Իրանը ջանում է Մերձավոր Արևելքում խախտել ուժերի հավասարակշռությունը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռայսը սենատոր Լինդսեյ Գրահամի նախընտրական շտաբում տեղի ունեցած նիստի ընթացքում ևս մեկ անգամ Իրանին մեղադրել է միջուկային զենք ձեռք բերելու նպատակով գործադրվող ջանքերի մեջ և նշել, որ Թեհրանն իր քաղաքականությամբ ցանկանում է Մերձավոր Արևելքում խախտել ուժերի հավասարակշռությունը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարն իր խոսքում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքի հանդեպ ևս անվստահություն է հայտնել:
Հիշեցնենք, որ ամերիկացի փորձագետ Վարուն Վիրան, օրերս անդրադառնալով Իրանի մերձավորարևելյան քաղաքականությանը, նշել էր, որ Թեհրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով ռազմական ինքնաթիռներ է տրամադրել Սիրիայի զինուժին: Տիեզերքից կատարված նկարահանումները վկայում են, որ Սիրիայի ռազմակայաններում իրանական արտադրության ինքնաթիռներ կան տեղակայված:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում