Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կբարձրացնի է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մայիսի 20-ից 21-ը այցելելու է Ադրբեջան և երկրի նախագահի և կառավարության անդամների հետ համատեղ քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Այս մասին տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը կպահանջի ազատ արձակել հինգ տարով դատապարտված հայտնի ընդդիմադիր, մարդու իրավունքների պաշտպան, և «REAL» շարժման ղեկավար Իլգար Մամեդովին:
Թյորբորն Յագլանդը կազադարարի «Ադրբեջանի համար միջոցառումների ծրագրի մեկնարկը», որը ուղղված է պայքարելու «խոսքի ազատության և դատական համակարգի անկախությունը ապահովելու համար»:
«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը կօգտագործի այս հնարավորությունը` ապացուցելու, որ պատրաստ է համագործակցել և համպատասխանել եվրոպական չափանիշներին»,- ասել էԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ մայիսի 14-ին Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հենց այդ նույն օրը Ադրբեջանում ութ տարով ազատազրկման է դատապարտվել լրագրող Փարվիզ Հաշիմլին:
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների` ներկայումս Ադրբեջանում ավելի քան 130 քաղաքական բանտարկյալ կա, սահմանափակված է անկախ հկ-ների գործունեությունը և արգելված է հանրահավաքներ և պիկետներ անցկացնելը: