Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը բերանի կարերը չի քանդում
Նոյեմբերյանի զորամասում 2013-ին սպանված շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն արդեն տասներորդ օրն է՝ շարունակում է հացադուլը: «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող կալանավորը հրաժարվում է քանդել նաև բերանի կարերը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Նույն վիճակն է՝ բերանի կարերը չի քանդում, հաց չի ուտում, թույլ է ու անընդհատ պառկած վիճակում», -փոխանցեց Երեմ Սարգսյանը:
Նա ասաց, փորձում են համոզել, որ հետ կանգնի այդ քայլից, սակայն ապարդյուն:
Ավելի վաղ ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասել էին, որ սոցիալ-հոգեբանները աշխատում են նրա հետ և փորձում են համոզել հետ կանգնել հացադուլի մտքից, բայց նա չի համոզվում:
Այս գործով մեղադրող դատախազը պահանջել էր դատարանից Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը) և 112-րդ հոդվածի 1-ին մասով` (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սակայն Խաչատրյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ ինքը սպանելու մտադրություն չի ունեցել:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը կարել է բերանը
Ես սպանություն չեմ կատարել. Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել ու դիմել ՀՀ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին