ԵՄ-ի համար ամերիկյան գազը կարժենա երկու անգամ ավելի թանկ, քան ռուսականը
Միացյալ Նահանգներից մատակարարվելիք թերթաքարային գազը, որը կարող է փոխարինել ռուսական գազին, կարժենա կրկնակի անգամ ավելի թանկ, քան ռուսականը: Այս մասին գրում են եվրոպական ԶԼՄ-ները: Հայտնում է Russia Today-ը:
Վաշինգտոնը ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել մեծացնելու Եվրոպա առաքվող գազի ծավալները, որը ուղղված է լինելու ռուսական գազից կախվածության թուլացմանը:
Ֆրանսիական Le Figaro թերթը, հղում կատարելով Ռուսատանի էներգետիկայի նախարար Նովակի հայտարարությանը, գրում է, որ ԱՄՆ-ից մատակարարվելիք գազի գինը երկու անգամ ավելի բարձր կլինի, քան այսօր Ռուսատանից ստացվող բնական գազը:
Մեկնաբանելով ուկրաինական իրադարձությունների հետ կապված գազային հիմնահարցերը` Նովակը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Արևմուտքի և Ռուսաստանի միջև գազային հիմնահարցերը կհարթվեն: