Կառավարության ծրագիրը իրատեսական է, խստապահանջ և ականջալուր. Վարչապետ
Նոր ձևավորված կառավարության ծրագիրը իրատեսական է, խստապահանջ և ականջալուր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ ծրագիրը կազմել է միայն Հանրապետական կուսակցությունը:
«Իրատեսականություն ասելով մենք հասկանում ենք ռեսուրսների առկայության սթափ գիտակցում, խստապահանջությունը չի նշանակում անտարբերություն. կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի՝ բաց և հրապարակային ձևով: Հաճախ նույն կանոնների կիրառումը բոլորի համար դժվար է, սակայն մենք պատրաստ ենք խստապահանջությունը բոլորի համար ընկալելի դարձնելու համար: Եվ ի վերջո՝ ականջալուր չի նշանակում սեփական քաղաքական գծի բացակայություն և բոլոր առաջարկների ընդունում»,- բացատրեց Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը նաև իր ելույթում խոսեց պարտադիր կուտակային բաղադրիչի մասին` ասելով, որ համակարգը շարունակելու է գործել:
«Այն լինելու է պարտադիր, այլ ոչ պարտադրված: Մենք այժմ քննարկում ենք հարմար տարբերակները»,- հավելեց նա: