Հասարակություն 19:11 20/05/2014

«Այս համայնքը հին Մարաղան է նոր կերպարով: Միասնական ջանքերով շենացնելու ենք այն»

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի շուրջ 40 հոգուց կազմված պատվիրակությունը, այդ թվում` հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ և աշխատակիցներ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ մեկնարկել է մայիսյան հաշվետու այցելությունների շարքը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Ինչպես տեղեկացնում են Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակությունն այս անգամ Արցախ ուղևորվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որի կառուցումը Հիմնադրամի հոգաբարձուների կողմից հաստատված տարվա գլխավոր ծրագիրն է:

Այսօր Հիմնադրամի պատվիրակությունը հանդիսավորությամբ բացել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաև Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը հովանավորել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սա Տորոնտոյի հայերի հովանավորությամբ կառուցված երկրորդ համայնքային կենտրոնն է Արցախում.անցյալ տարվանից նմանատիպ կենտրոն գործում է Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքում: Համայնքային կենտրոնը (ընդհանուրը 410 քմ) երկհարկանի կառույց է կիսանկուղով: Այստեղ կգործեն գյուղապետարանն ու բուժկետը/ծննդատունը: Հանդիսությունների դահլիճի, գրադարանի, համակարգչային սենյակի, խաղասրահի, տեսասրահի շնորհիվ էլ աշխույժ ու բովանդակալից կդառնա 500-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի առօրյան: Կարևորելով նմանատիպ կառույցները գյուղական համայնքներում` Տորոնտոյի հայ համայնքը այս հաստատություններին տվել է յուրատիպ անվանում` Կյանքի կենտրոն: Այստեղ գյուղացիները կհոգան իրենց խնդիրները, կկիսեն ուրախություն ու տխրություն, կկազմակերպեն իրենց ժամանցը:

«Սա Տորոնտոյի հայ համայնքի նվերն է Նոր Մարաղայի բնակիչներին: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր, չնայած դժվարություններին, այսօր բնակվում են Արցախի նվիրական հողում և շենացնում այն: Ցանկանում եմ, որ համայնքում քիչ հիվանդներ լինեն, և կենտրոնի բուժկետը ծառայի հիմնականում ապագա մայրերին», - ասել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Նա համայնքի բնակիչներին փոխանցեց նաև Բարոնուհի Քերոյալն Քոքսի ողջույնի խոսքը, ով մեծ ներդրում ունի 1992թ. Մարաղայի ջարդերի միջազգային ճանաչման գործում:

Նոր Մարաղա համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանը, որպես գնահատանք, համայնքի անունից Նոր Մարաղայի Պատվավոր քաղաքացու կոչում շնորհել Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին:

«Այս համայնքը հին Մարաղան է նոր կերպարով: Միասնական ջանքերով շենացնելու ենք այն: Շնորհակալություն եմ հայտնում Տորոնտոյի մեր հայրենակիցներին և շինարարներին այս կարևոր կառույցը կյանքի կոչելու համար»,- ողջույնի խոսքում նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու փոխդիվանապետ Տեր Պարթև աբեղա Բարսեղյանը և Մարտակերտի սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Բարսեղը օրհնել են նորակառույցը:

Տորոնտոյաբնակ Նալբանդյան ամուսիններն էլ, ովքեր ներկա էին արարողությանը, համայնքային կենտրոնի բուժկետին գլյուկոմետրեր են նվիրել:

Նոր Մարաղան հիմնվել է 1992 թվականին: Բնակիչները հնագույն Մարաղա գյուղից են: Պատերազմի ընթացքում ադրբեջանցիներն ավիրել ու հրկիզել են Մարաղան, իսկ մազապուրծ եղած գյուղացիներն իրենց գյուղից ոչ հեռու նոր բնակավայր են հիմնել և կոչել այն Նոր Մարաղա:

Բացման արարողությանը հաջորդել է պատվիրակության այցելությունը Ասկերանի շրջանի Խանցք գյուղի նորակառույց համայնքային կենտրոն, որի կառուցումը ստանձնել է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Երկհարկանի կառույցում կգործեն գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակը,
խաղասրահը: Կից կառուցված միջոցառումների սրահը` նախատեսված 150 հոգու համար, կծառայի համայնքի միջոցառումների անցկացմանը:

Գյուղապետ Զորիկ Հարությունյանը վստահ է, որ համայնքային կենտրոնը աշխուժություն կմտցնի համայնքի կյանքում: «Մեր գյուղացիներն ակտիվ են, ստեղծված պայմաններն էլ կնպաստեն, որ մարդիկ լցնեն իրենց օրը»,- ասել է նա: Գյուղապետը պատմում է, որ առաջին անգամ Արցախում այս տարվա գարնանը գյուղում մեծ հանդիսավորությամբ տոնել են Հացի տոնը, որի ընթացքում երգ ու պարի ներքո համայնքի 41 հացթուխները հյուրերին են ներկայացրել արցախյան հացատեսակները:

Արցախի հնագույն բնակավայրերից մեկը հանդիսացող Խանցք գյուղն ունի 265 բնակիչ:Այն հնում եղել է խաների նստավայր, որտեղից էլ ստացել է իր անվանումը:

Պատվիրակությունն այցելեց նաև Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Դեռ խորհրդային ժամանակներում կառուցված ընդարձակ կառույցը վերանախագծվել է` համապատասխանեցվելով արդի պահանջներին, և հիմնովին վերակառուցվում է: Ուժեղացվել են շենքի հիմքերը, կառուցվում է նոր մասնաշենք: Վերակառուցվել և կահավորվել են 170 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահն ու սպորտ դահլիճը: Ներկայումս կատարվում են արտաքին հարդարման աշխատանքները: Շենքը վերակառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի ֆինանսավորմամբ:

Վաղը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսավորությամբ կբացվեն խմելու ջրի նոր համակարգն ու նորակառույց համայնքային կենտրոնը: Պատվիրակությունը կայցելի նաև Շոշ, Թաղավարդ և Կարմիր Շուկա` տեղում համայնքային կենտրոնների կառուցման ընթացքին ծանոթանալու նպատակով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}