Ուորլիքի հայտարարությունը՝ նրա դիրքերի լեգիտիմացման տարր ուներ. Արսեն Խառատյան
ԼՂՀ խնդրի լուծման հարցի ակտիվացումը մի քանի դրդապատճառ ունի` ԱՊՀ տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը, ինչպես նաև Հայաստանի իշխանության անհասկանալի և փոփոխական դիրքորոշումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:
Հանդիպմանը ներկա «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը համաձայնեց Աղայանի ներկայացրած տեսակետի հետ` ավելացնելով, որ Ուորլիքը իր հայտարարությունով ցանկացել է ցույց տալ ԱՄՆ-ի չոզոքությունը:
«Ուորլիքի հայտարարությունը՝ նրա դիրքերի լեգիտիմացման տարր ուներ: Նրա ելույթից մի շաբաթ առաջ Ադրբեջանի իշխանությունները սկսել էին Ուորլիքին անվստահություն հայտնելու գործընթացը»- նշեց Արսեն Խառատյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ներկայացրած 6 կետերին Արմեն Աղայանն ասաց, որ ԼՂՀ կարգավորման կետերը հին խնդիրները նորից օրակարգ բերելու ԱՄՆ-ի քայլն է, ինչն իրեն չի վախեցնում.«Սա դիրքային քայլ է՝ ընթացիկ դիրքերը լավացնելու, երկրներին ինչ-որ բաներ հասկացնելու համար» :
Գնահատելով Հայաստան-Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ արտաքին հարաբերությունները Արմեն Աղայանը շեշտեց, որ այս հարաբերությունների գխավոր թերությունն այն է, որ մենք մեր անվտանգության հարցը տարել ենք արտաքին քաղաքականություն:
Վրաստանի հետ հարաբերություններն էլ Արսեն Խառատյանը ոչ ցանկալի համարեց` նշելով, որ կան սահմանային, սակագների խնդիրներ, որոնք քննարկվում են, բայց լուծում չեն ստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր