Մահացել է Մամիկոն Խոջոյանը...«Ադրբեջանում կյանքին ու առողջությանը վտանգավոր հեղուկ էր ներարկվել»
Այսօր 77 տարեկանում մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված Մամիկոն Խոջոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական բռնության» հասակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Բացի անմարդկային կտտանքների ենթարկելուց, ադրբեջանական կողմը հայ գերու կյանքի ու առողջության համար վտանգավոր հեղուկ է ներարկել, որը մահվան պատճառ է հանդիսացել»,- Panorama.am-ին ասաց Լ.Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը ցավակցություն է հայտնել Խոջոյանների ընտանիքին՝ հավելելով, որ իրենք հետևողական են լինելու Եվրադատարունում գործի քննությանը:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը, կասկածներ էր հայտնել, որ Ադրբեջանում հորը «սալյարկա» են ներարկել. «Մենք, որ հիվանդանոցում ասում էինք արյան անալիզի պատասխանները տվեք, տեսնենք, չէին տալիս: Ինձ թվում ա, որ սալյարկա են ներարկել, որտև էս մարդը մի ուրիշ ձև ա փոխվում»:
Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:
Նախորդող հրապարակում
«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան