Պառավյանը չի զիջել առաջատարի դիրքերը
Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 6 տուրից հետո վաստակել է 5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավորով զբաղեցնում է աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները