Սյունիքի մարզպետի թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել
Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը, ով համարվում էր Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածուն, ինքնաբացարկ է հայտնել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կարապետյանի վստահված անձ Սերգեյ Սաֆարյանը:
Ինքնաբացարկի պատճառների մասին առայժմ չի նշվում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ինքնաբացարկ է հայտնել նաև մյուս թեկնածուն` Արա Բուդաղյանը:
Այս պահի դրությամբ քաղաքապետի ընտրությունենրում թեկնածուների թիվը 2-ն է` անկուսակցականներ Հրայր Յոլյանը և Հանրապետական կուսակցության անդամ Վաչագան Ադունցը: Վերջինը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն:
Նախորդող հրապարակում`
Գորիսում բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի. Քաղաքապետի թեկնածուն նոր զարգացումներ է սպասում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան