Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի 60-րդ կապիտանը հայազգի Անդրանիկ Թեյմուրյանն է
«Հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը նշանակվել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի 75-ամյա պատմության ընթացքում 60 ֆուտբոլիստ է ստանձնել թիմի կապիտանի պաշտոնը: Մարգար Աղաջանյանից հետո Անդրանիկ Թեյմուրյանն ազգային հավաքականի երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որ նշանակվել է այդ պաշտոնում՝ դառնալով Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի 60-րդ կապիտանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում