
Բնապահպանության նախարարի հանձնարարականը` ծառահատումների մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարական է իջեցրել նախարարության համակարգում ընդգրկված «Սևան» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Արգելոցապարկային համալիր», «Զիկատար» բնապահպանական կենտրոն և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ ՊՈԱԿ-ների վերահսկողության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների անտառածածկ հատվածներում սանիտարական և խնամքի նպատակով ցանկացած հատում դադարեցնելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից: