Արմեն Մուրադյան. «Դեղերի մասին» նոր օրենքում արտացոլված են լինելու գնաճը զսպող մեխանիզմներ
«Կան մի դեղամիջոցներ, որոնք իրենցից ներկայացնում են սոցիալական ապրանք, անհրաժեշտություն են զգում զսպող մեխանիզմների, այն է՝ կառավարել դրանց գնային քաղաքականությունը: Այդ մեխանիզմներն արտացոլված են լինելու «Դեղերի մասին» նոր օրենքում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում դեղերի գների հետագա բարձրացումը կանխելու համար:
Նախարարը նաև նշեց, որ «Դեղերի մասին» օրենքի քննարկման ժամանակ հատուկ խմբերի համար նույնպես համապատասխան մեխանիզմներ են մշակվելու, քանի որ մատչելիության խնդիր կա:
Ըստ Ա. Մուրադյանի, «Դեղերի մասին» օրենքը մոտակա ամիսներին ներկայացվելու է ԱԺ քննարկմանը, որի ընդունումից հետո արդեն կկիրառվեն օրենքում արտացոլված մեխանիզմները: Միաժամանակ նախարարը նշեց, որ այդ մեխանիզմները պետք է հստակ ձևակերպված լինեն, որպեսզի չազդեն շուկայի զարգացման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա