Սպիտակի երկրաշարժի մասին նոր ֆիլմ կնկարահանվի
1988 թվականին Հայաստանը ցնցած երկրաշարժի մասին ֆիլմ կնկարահանվի: Այն անվանվելու է «Մի երկրաշարժի մասին»: Այս մասին գրում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ֆիլմի նկարահանումները համատեղ իրականացնելու են «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ, հեռուսատա և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը և պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը:
Ըստ նախնական տեղեկությունների` ֆիլմի բյուջեն կազմելու է մոտավորապես 5 մլն ամերիկյան դոլար: Ֆիլմի նկարահանումներին ֆինանսական աջակցություն է տրամադրելու նաև «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը:
«Սա Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ մեր առաջին համագործակցությունն է: Նախատեսում ենք, որ նկարահանումները կսկսվեն 2015 թվականի գարնանը` Հայաստանում, որտեղ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կառավարության, Մշակույթի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության հետ: Ֆիլմի դերասանական կազմը բազմազգ է լինելու, դերասանների ընտրություն կանցկացվի եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներում` ներառյալ Ուկրաինայում և Վրաստանում»,-նշել է Ռուբեն Դիշդիշյանը:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսներն են հայ երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանը և տարիքով մեծ ռուս փրկարար Անդրեյ Բերեժնյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան