Տնտեսություն 10:38 21/05/2014

Կառավարության ծրագիրը հստակ չէ և չի նախանշում իրավիճակից ելքերը. Գ. Մակարյան

ՀՀ կառավարության ծրագիրն առաջին հերթին պետք է կարճաժամկետ լիներ և արտահայտեր ամենազգայուն խնդիրների լուծումը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով ԱԺ ներկայացված կառավարության ծրագրին:

Նրա խոսքերով, սովորաբար երկարաժամկետ ծրագրերը խոցելի են, իսկ կարճաժամկետ ծրագրերը կոնկրետ նախանշված խնդիրներ են լուծում:

«Ծրագիրը ոչ թե պետք է լինի այնպիսին, ինչպիսին ներկայացվել է` ընդհանրական, այլ պետք է լինի շատ ավելի կոնկրետացված: Դա նաև վստահության մաս է պարունակում: Որքան կոնկրետ, այնքան վստահությունը, պատասխանատվությունը բարձր է, իսկ վերահսկելը` հեշտ»,- նշեց Գ.Մակարյանը:

Նա անհասկանալի համարեց ծրագրում նախանշված թվերը, մասնավորապես, աղքատության 10 տոկոսի նվազմանը վերաբերող կառավարության այդ մոտեցումը, քանի որ պարզ չէ, թե ինչպես են դա ապահովելու:

«Աղքատության նվազում նշանակում է էկոնոմիկայի զարգացում, աշխատեղերի ստեղծում և գործազրկության նվազում: Բայց այստեղ հարց է առաջանում, թե մարդիկ ինչպիսի՞ աշխատանք պետք է ունենան` արժանապատի՞վ, թե՞ ուղղակի աշխատանք: Այսինքն` աղքատությունից դուրս գալը պետք է գնահատված լինի, օրինակ` այդ ընտանիքներին նորմալ ապրելու համար նվազագույնը որքան գումար է հարկավոր»,- ասաց Գ.Մակարյանը:

Օրինակ, ըստ նրա, փոքր բիզնեսի շրջանառության հարկի շեմը սահմանվել է 30 մլն դրամ, ինչը նշանակում է, որ հաշվարկներում որոշակի վրիպումներ կան: Մասնավորապես, 30 մլն դրամը կազմում է մոտ 75 հազար ԱՄՆ դոլար, եթե այն բաժանում ենք 12 ամսվա վրա, ապա այն կազմում է ամսական 6200 դոլար:

«Եթե հաշվենք 10 տոկոս եկամտաբերությունը, ապա ամսական կազմում է 620 դոլար կամ 250 հազար դրամ: Այստեղ հարց է առաջանում` ամսական 250 հազարը բավարա՞ր է ընտանիքին: Իհարկե` ոչ, այս դեպքում ևս ընտանիքը համարվում է աղքատ: Մեր հաշվարկներով` 4 հոգանոց ընտանիքին հարկավոր է 600-700 հազար դրամ, իսկ 250 հազարը գոյությունը պահելու աշխատավարձ է»,- նշեց Գ.Մակարյանը:

Ուստի, նրա խոսքերով, կառավարությունը պետք է ավելի հստակ ծրագիր մշակեր` նախանշելով այս իրավիճակից դուրս գալու ելքերն ու հնարավորությունները, քանի որ աշխատատեղեր ստեղծելը դեռ խնդրի լուծում չէ: Եթե այդ աշխատատեղը պետք է ստեղծվի ընդամենը 50 հազար դրամ աշխատավարձով, ապա չի նշանակում, որ գործազրկությունը նվազել է կամ աղքատությունը հաղթահարվել:

Բացի այդ, Գ.Մակարյանի դիտարկմամբ, կառավարության վերաբերմունքը փոքր բիզնեսի նկատմամբ պետք է փոխվի: Մինչդեռ, ըստ նրա, այսօրվա իրավիճակից կարելի է դատել, որ մեր երկրում փոքր բիզնեսը վտանգված է, քանի որ այդ բիզնեսի զարգացման համար մեծ արտոնություններ նախատեսված չեն:

Այսպիսով, Գ.Մակարյանը այս կառավարությունը բնութագրում է որպես անցումային, իսկ կառավարության ծրագիրն էլ նույնպես պետք է լինի անցումային, որը կկարողանա որոշակի խնդիրներ լուծել միայն 2014թ-ին:

Նրա կարծիքով ծրագիրը ինովատիվ չէ: Ըստ նրա` թեև անցումային փուլի համար որոշակի խնդիրներ կլուծվեն, սակայն կառավարության խնդիրը պետք է լինի ինովատիվ բնույթի ծրագրերի մշակումը, քանի որ միայն նման մոտեցումներով է հնարավոր տնտեսական աճ ապահովել:

Գ.Մակարյանը գտնում է, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի նաև կառավարության ծախսերի օպտիմալացումը:

«Կառավարության ծախսերը հսկայական են և օպտիմալ չեն: Օրինակ` ինձ համար զավեշտալի թվաց, երբ իմացա, որ Կենտրոնական բանկի աշխատակիցների թիվը հասնում է 700-ի: Դա մի հսկա նախարարություն է, բայց այս փոքր երկրում, եթե դրամավարկային քաղաքականության առումով մեծ հաջողություններ չունենք, ապա ԿԲ-ում այդքան աշխատակիցներն ինչի՞ համար են: Այդ աշխատողները հիմնականում բարձր աշխատավարձ են ստանում, բայց ո՞ւմ հաշվին են ստանում` բանկերին վերահսկելով, սանձահարելով: Արդյոք կարի՞ք կա բանկերին այդքան վերահսկել»,- ասաց Գ.Մակարյանը` հավելելով, որ այսօր պետական համակարգում աշխատում է 190 հազար մարդ, ինչը կազմում է Հայաստանում աշխատողների 45 տոկոսը:

Նրա խոսքով, պետական համակարգում աշխատողների մի զգալի մասին պետք է կրճատել, քանի որ նրանց գործը միայն վերահսկելն է:

«Այս մոդելը եկել է խորհրդային տարիներից, երբ ամեն մի աշխատող ուներ իր վերահսկողը, մինչդեռ Ֆրանսիայում 20 աշխատողին վերահսկում էր մեկ մարդ, իսկ Ճապոնիայում 100-ին էր բաժին հասնում այդ մեկ մարդը: Այս տեսանկյունից ևս կառավարությունն անելիք ունի, պետք է վերանայի իր քաղաքականությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե կառավարության ծրագրի սկզբունքներն են` իրատեսական, խստապահանջ և ականջալուր, Գ.Մակարյանի գնահատմամբ, ծրագիրը ամենևին էլ խստապահանջ չէ:

«Կարծում եմ, որ այն առաջին պահանջմունքների, նպատակների լուծման ծրագիր է, բացի այդ, այն անցումային կառավարության ծրագիր է: Իրականում կառավարությունը չհասցրեց ավելի ինովատիվ ծրագիր մշակել, քանի որ կար ժամանակի սղություն»,- ընդգծեց Գ.Մակարյանը:

Նախորդող հրապարակում`

Հին ու նոր կառավարական ծրագրերից Ա. Մարտիրոսյանը գտավ միակ դրականը

Վարչապետի ելույթն Ազգային ժողովում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}