Լեհաստանի դեսպանը խնդրել է չտեղադրել Միկոյանի արձանը
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին երեկ ԱԺ-ում հանդիպել է Գալուստ Սահակյանի հետ և ըստ լուրերի, հանդիպման ժամանակ քննարկվող առանցքային թեմաներից մեկը եղել է Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը:
«Դեսպանը Սահակյանին փոխանցել է, որ Վարշավայում հույս ունեն, որ ՀՀ իշխանությունները հաշվի կառնեն լեհ ժողովրդի զգացմունքները: Հիշեցնենք, որ Միկոյանի անունը կապվում է 22 հազար լեհ սպաների գնդակահարության հետ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կատին բնակավայրի մոտ, 1940-ին: Եվրոպական դատարանը Կատինի սպանդը որակել է ռազմական հանցագործություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան