Ախալցխայի հայկական համայնքը նախակրթարանի անհրաժեշտության մասին է բարձրաձայնում
Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնը, Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը, Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցը և Ախալցխայի Հայ Առաքելական եկեղեցին դիմում են ուղղել Ախալցխայի քաղաքապետարան, որով հայտնել են քաղաքի հայկական դպրոցում նախակրթարան ձևավորվորելու ցանկության և անհրաժեշտության մասին, գրում է «Ջավախք Մեդիա»-ն:
Ըստ մեկ ամիս առաջ ուղարկված դիմումի, Ախալցխայի հայերը կարիք ունեն նախակրթարան ունենալու, որպեսզի մանուկները ստանալով հայոց լեզվի մասին որոշ գիտելիքներ հեշտությամբ կարողանան հաճախել հայկական դպրոց: Նախակրթարան նախկինում եղել է դպրոցի շենքում և փակվել է նախկին իշխանության օրոք:
Դիմորդները պատրաստականություն էին հայտնել իշխանություններից թույլտվություն ստանալու դեպքում գտնել հովանավորներ դպրոցի առաջին հարկի սենյակների վերանորոգման և կահավորման համար, նաև անհրաժեշտության դեպքում հոգալ նախակրթարանի հետագա ֆինանսական կարիքները:
Պատասխան նամակը ստացվել է օրերս, որում նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեն` Ն. Գելաշվիլին տեղեկացնում է դիմորդ կազմակերպություններին՝ թիվ 3 հայկական դպրոցի տնօրենին և եկեղեցուն, որ Ախալցխայի շրջանում գոյություն ունի 15 մանկապարտեզ, որոնցից քաղաքի երկու մանկապարտեզներում գոյություն ունեն հայկական խմբակներ և մեկ մանկապարտեզ կա Ախալցխայի շրջանի Պամաճ գյուղում, որը ևս հայալեզու է:
Աղբյուրը հակադարձում է, որ դիմորդների նպատակը իսկույն չի եղել տեղեկանալ այն մասին, որ Ախալցխայի շրջանի 15 մանկապարտեզներից ընդամենը 2-ի մեջ կա հայկական խմբակ, այն դեպքում, երբ քաղաքի հայությունը կազմում է մոտ 40 տոկոսն ընդհանուր բնակչության թվի: Նամակի տակ ստորոգրյալները նպատակ են ունեցել խնդրի ընկալման և լուծման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա