Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի 2,8-ամյա դուստրը մինչ օրս չի խոսում
Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները։
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ կրակոցների հեղինակի՝ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում։ Այս մասին թերթը տեղեկացել է Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստիճանի, որ կրակի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: