Քանի դեռ այս կառավարությունը կա, Հայաստանի ազգային բրենդը մեկն է` կոռուպցիա. Փաշինյան
«Առավոտից իրիկուն հայտարարում եք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ձեզ թվում է, թե կոռուպցիոն պոզով, պոչով մեծ կենդանի՞ է, էս է կոռուպցիան», -այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ձեռքով մատնացույց անելով ԱԺ դահլիճում նստած կառավարության անդամներին:
Նա պնդեց Աբրահամյանին հարց տալու ժամանակ իր հայտարարությունը. «Ասում եք` հող եմ մշակում, բա բացատրեք մարդկանց: Քսան տարի մարդը զբաղեցրել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող պաշտոններից մեկը: 2006-ին եղել է տարածքային կառավարման համակարգող նախարար ու 1,2 մլն դոլարի շահույթ է ստացել գյուղատնտեսական մթերքների վաճառքից, իսկ այդ ընթացքում տասնյակ հազարավոր գյուղացիներ ընկել են տոկոսի տակ, տներ են ծախել, խոպան են գնացել»:
Երբ Փաշինյանը շարւնակեց խոսել նաև մյուս պաշտոնյաների ու հատկապես Գագիկ Խաչատրյանին վերագրվող բիզնեսի մասին Աժ դահլիճից Հանրապետական խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը, ով առավել հայտնի է Շմայս մականունով, բացականչեց. «Վերջացրու արա, նորմալ բաներ խոսա»:
«Մի հատ կարգի հրավիրեք հա՞», -դիմելով ԱԺ նախագահին` ասաց Փաշինյանը: Սակայն երբ Մովսիսյանը շարունակում էր ինչ-որ արտահայտություններ անել, Փաշինյանը տեղի տվեց. «Ստեղ բազար չի, արա»:
Այնուհետև շարունակելով ելույթը` անդրադարձավ կառավարության ծրագրի շուրջ հարցուպատասխանի ժամանակ արտահայտած Հովիկ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մի ընտանիք էլ չի կարող պահել, մինչդեռ գործարարները բազմաթիվ ընտանիքներ են պահում. «Ընտանիք եք պահում ու ձեր պահած ընտանիքի ֆոնին ա, որ այսօր Հայաստանում 200 հազար ընտանիք աղքատ ա, հացին կակա ա ասում: Քանի դեռ այս կառավարությունը կա, Հայաստանի ազգային բրենդը մեկն է` կոռուպցիա, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք»:
Հարակից հրապարակումներ`
Գյուղացիները հողը մշակում են վարկերի տակ ընկնում, դուք մշակում եք` դոլարներ աշխատում, ձևը ասեք. Փաշինյանը` վարչապետին
Կառավարությունն ականջալուր է ողջամիտ առաջարկություններին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին. Շարմազանով