Սիրիան ոչնչացրել է իզոպրոպանոլի ողջ պաշարը
ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը հայտարարել է, որ Սիրիան ոչնչացրել է իզոպրոպանոլի հայտարարագրված պաշարները` պրեկուրսորներից մեկի, որը նախատեսված էր թունավոր զարին գազ պատրաստելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Այժմ երկրում մնում է քիմիական նյութերի 7.2 տոկոսը և սպասում է արագ ոչնչացմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Իր հերթին Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիան մեկ ամիս ուշացումով սկսել է քիմիական զենքի վերջին պաշարի դուրսբերման աշխատանքները:
«Նա (Սիրիա, խմբ.) սկսել է առաջ գնալ այն բանից հետո, երբ մենք դրա մասին խոսեցինք»,- ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Կիրբին:
Հիշեցնենք, որ Սիրիայի քիմիական զենքի դուրսբերման և ոչնչացման աշխատանքները սկսվել էին հունվարին` նախատեսված ժամկետից մի քիչ ուշ: