
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Համոզված եմ, որ Ֆրանսուա Օլանդի ուղերձը պատշաճորեն կլսվի ամենուր
Հայաստանում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունը բավականին ուժեղ և համոզիչ էր Հայաստանի համար: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆ. Օլանդը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը՝ անդամակցել ՄՄ-ին, պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը:
«Համոզված եմ, որ այդ ուղերձը պատշաճորեն կլսվի ամենուր: Ակնակալում ենք, որ մենք մեր համատեղ պարտավորությունները դեռ կկատարենք: Իմ կարծիքով, որպես երկկողմանի համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արևելյան գորընկերության ծրագիրը, շատ կարևոր նախաձեռնություն կլինի, որը մենք կիրականացնենք միասին»,- ասաց նա:
Ըստ նրա, այժմ ԵՄ-ն խորհրդակցություն է իրականացնում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել վիլնյուսյան փաթեթը:
«Սա Հայաստանի իշխանության, Եվրամիության հաստատությունների, Եվրամիության պետությունների հետ իրականացվող աշխատանք է, վարժանք է, որ մենք պետք է փորձենք իրականացնել: Անկախ նրանց, թե այդ խորհրդատավություններն ինչպիսի արդյունք կտան, ամենակարևորը վիլնյուսյան փաթեթի իրականացումն է»,- ասաց Տ. Հրիստեան:
Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանը Եվրամիության հետ նախ և առաջ պետք է անդրադառնա իրավական շրջանակներին, նաև գործողությունների պլանին: Նա ընդգծեց, որ Հայաստանի ու Եվրամիոթյան միջև փոխահրաբերությունների նոր պայմանավորվածություների հիմքը մշակվում է: