Հայ մասնագետները լուրջ հաջողություններ են գրանցել և գրանցում վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում. նախարար
Երևանում այսօր մեկնարկեց վնասվածքաբան-օրթոպեդների միջազգային համագումարը, որը կազմակերպվել է Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Համագումարի բացմանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով մասնակիցներին` նշեց, որ իր համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի կազմակերպած միջազգային համագումարը:
«Մեզ համար անշուշտ ուրախալի է, որր Հայաստան են այցելել մասնագետներ Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից ինչպես նաև հետխորհրդային երկրներից»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` հայաստանյան մասնագետները լուրջ հաջողություններ են գրանցել վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում:
«Դեռ 1976 թվականին ոսկրային մատրիցան առաջին անգամ օգտագործվել է հենց Վնասվածքաբանության և օրթեպեդիայի գիտական կենտրոնում: Այժմ այն նորացված տարբերակներով լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը` ավելացնելով, որ 1990-ականներից ի վեր ոլորտի հաջողություններին մեծապես նպաստել է Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիան, որն այսօր արդեն Օրթոպեդների Եվրոպական ասոցիացիայի և միաժամանակ Եվրոպական ասոցիացիայի միավորման անդամ է:
Նախարարը նաև կարևորեց Վնասվածքաբանության և օրթեպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի հետբուհական շարունակական կրթության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վաչագան Այվազյանի ներդրումը:
«Նա մարդ է, ում մեջ ամբողջանում է բժիշկի, պրոֆեսորի, մտավորականի կերպարը. բարձր կոչումը»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ դրական է այն, որ միջոցառմանը մասնակցում են ոչ միայն վնասվածքաբան-օրթոպեդներ, այլև առողջապահական ոլորտի այլ առաջատար ներկայացուցիչներ:
Պրոֆեսոր Վաչագան Այվազյանն էլ նշեց, որ համագումարի նպատակն է ներկայացնել հենաշարժական համակարգի ախտահարումների ախտորոշման և բուժման նորագույն եղանակները, ներդնել դրանք կլինիկական գործունեության մեջ, ստեղծել բուժման մակարդակի և արդյունավետության բարձրացման ուսոցողական ծրագրեր:
Նրա խոսքերով` նմանատիպ համագումարները նպաստում են Հայաստանի և արտասահմանի վնասվածքաբան-օրթոպեդների ուժերի միավորմանը, ամրացնում են համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների և կլինիկաների հետ, խթանում են երիտասարդ բժիշկների հետաքրքրությունը գիտական հետազոտությունների նկատմամբ և հնարավորություն են ընձեռում ծանոթացնել նրանց նրանց տվյալ ոլորտի նորամուծություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա