«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել»… Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է (տեսանյութ, լուսանկարներ)
«Նա իսկական է»: Այս արտահայտությունը հաճախ կրկնել է ֆրանսիացի աստղ Էդիտ Պիաֆը 20-րդ դարի լավագույն երգիչ Շառլ Ազնավուրին մասին: Այսօր հենց նրա՝ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանակիր Շառ Ազնավուրի ծննդյան օրն է. դարձավ 90 տարեկան:
1924 թվականի հենց այս օրը Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:
Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Նա ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակներ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է Շառլ Ազնավուրը:
2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ Ազնավուրին ասել է Ֆրանսիայի նապագահ Շառլ դը Գոլը:
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Շառլ Ազնավուրին պարգևատրում է Պատվո լեգիոն շքանշանով
Նշենք, որ այսօր շանսոնյեն համերգ կտա Բեռլինում։ Հայ Հանդիսատեսի համար նա վերջին անգամ ելույթ ունեցավ մի քանի օր առաջ՝ մայիսի 12-ին: Նա մեկ ժամ անդադար հանդիսատեսին կտրեց իրական աշխարհից՝ իր անկրկնելի ձայնով տեղափոխելով անիրական մի աշխարհ:
Շնորհավոր ծնունդդ մեծ արվեստագետ, մեծ մարդ ու մեծ հայ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները