Դավիթ Հարությունյանը՝ պարտադիրի ու պարտադրվածի մասին
«Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար: Հաշվի առնելով, որ ժողովրդագրական պատկերը փոխվում է, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր ապագա թոշակառուները արժանավայել թոշակ ստանան և աղքատության շեմին չհայտնվեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հետագայում կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին:
Դ. Հարությունյանն ասաց նաև, որ այս պահին կառավարությունը քննարկում է տարբեր մոդելներ:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե կուտակային կենսաթոշակային համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց. ««Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «ոչ պարտադրված»՝ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է: Առնվազն գերակշիռ մասը պետք է համոզված լինի, որ դա է ողջամիտ ճանապարհ է»:
Նախորդող հրապարակում՝
Հովիկ Աբրահամյանը բացատրեց՝ ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված