ՄՄ անդամ երկրներում աշխատաշուկան բացելու հարցը հնարավոր է ավելի շուտ լուծվի. Գ. Եգանյան
Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից հետո` 2015 թվականի հունվարի 1-ից, միության անդամ երկրների քաղաքացիները` միության անդամ երկրների տարածքներում կարող են աշխատանքային գործունեություն ծավալել առանց թույլտվության և փաստաթղթերի համար առանց տարբեր ծառայությունների դիմելու: Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային 4-րդ նիստի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Սակայն այժմ, ըստ նրա, հայ-ռուսական շրջանակներում քննարկվում է «այդ խաղի կանոններն ավելի շուտ ներդնելու հարցը»:
«Այս նպատակով կան մշակված համապատասխան նախագծեր, որոնք ուղարկվել են Ռուսաստան: Հարցն ընդգրված է մեր օրակարգում»,- ասաց նա: