Աշխարհում 19:47 22/05/2014

Ջորջ Բուռնության. Եթե հրեաներին թույլ տրվեց, ապա ինչո՞ւ չէին կարող հայերն էլ վերադառնալ իրենց բնօրրան սահմանի մյուս կողմից

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Նյու Յորքի Այոնա Քոլեջի պատմության պրոֆեսոր Ջորջ Բուռնությանի հետ: Դոկտոր Բուռնությանը պատմում է իր նոր լույս տեսած գրքի մասին, որը նա արդեն ներկայացրել է ԱՄՆ-ի մի քանի համալսարաններում:

-Դոկտոր Բուռնության, վերջերս լույս տեսավ Ձեր նոր գիրքը՝ «From Tabriz to St. Petersburg: Iran's Mission of Apology to Russia in 1829» (Թավրիզից մինչև Սանկտ Պետերբուրգ. 1829թ.-ին Ռուսաստանից ներում հայցող Իրանի առաքելությունը) վերնագրով: Կարո՞ղ եք հակիրճ նկարագրել, թե ինչի մասին է այս գիրքը:
-Գիրքը ունի երկար ներածություն, որը նկարագրում է ռուս-իրանական պատերազմները, Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը, Գրիբոյեդովի ժամանումը Իրան, նրա սպանությունը և ներում հայցելու առաքելությունը, որն ուղարկվել էր Իրանի Շահի և Աբբաս Միրզայի կողմից Նիկոլայ I թագավորին: Առաքելությունը գլխավորում էր Խոսրով Միրզան՝ Շահի 16 տարեկան թոռը: Գիրքը նկարագրում է այդ առաքելության մանրամասները՝ հղում անելով իրանական և ռուսական աղբյուրների վրա: Ճամփորդությունը ներկայացված է գրեթե օր առ օր՝ Թավրիզից մինչև Երևան, Գյումրի, Թիֆլիս, Վլադիկավկազ, Պյատիգորսկ, Ստավրոպոլ, Տուլա, Մոսկվա, Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ: Պարսիկների և ռուսների կողմից պահվող ամսագրերը նկարագրում են իրանական պատվիրակության այցելությունները տարբեր քաղաքներ, այն, թե ինչ նրանք տեսան այդ ընթացքում, ինչպես նաև որոշակի մեկնաբանություններ Ռուսաստանի մասին և այլ տեղեկություններ: Երիտասարդ պարսիկ արքայազնը կարողացավ հմայել բոլորին և կարճ ժամանակ անց ետ վրադարձավ Իրան, որն այդ ժամանակ գտնվում էր բրիտանացիների ազդեցության գոտում: Ութ հատուկ քարտեզներ ցույց են տալիս պատվիրակության անցած ողջ ուղեգիծը:

Այս նոր գրքի կարևորությունը նրանում է, որ նկարագրում է 1828-1830թթ. շրջանի ռուս-իրանական դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև ռուսների ջանքերը՝ ուղղված Իրանում և Կենտրոնական Ասիայում Անգլիայի ազդեցության թուլացմանը, ինչը անվանվեց Մեծ խաղ (the Great Game), կամ Ստվերների մրցարշավ (Tournament of Shadows) և տևեց մինչև 1907թ:

-Ո՞րն է գրքի կարևորությունը հայոց պատմությունը (կամ Ղարաբաղի պատմությունը) ուսումնասիրողների համար: Արդյո՞ք այս գրքում կան որևէ փաստեր, որոնք առնչվում են տվյալ ժամանակաշրջանին վերաբերող ադրբեջանական հակահայկական թեզերին:

-Հայերի մասին այս գրքում շատ բան չկա, բացառությամբ այն փաստի, որ Թուրքմենչայի պայմանագիրը թույլ տվեց հազարավոր հայերի, ովքեր Երևան-Նախիջևան շրջանից ուժով տեղահան էին արվել Շահ Աբբաս I-ի կողմից և բերվել Իրան, վերարառնալ իրենց հայրենիք 200 տարվա բացակայությունից հետո:

Քանի որ իրանա-թուրքական և ռուս-իրանական պատերազմները միևնույն ժամանակ պատճառ էին հանդիսացել հազարավոր հայերի բռնի տեղահանման (ինչպես փաստում են ռուսական արխիվները), Երևանի շրջանի հայկական բնակչությունը նվազել էր` կազմելով ընդհանուր բնակչության 25-30%-ը: Գրիբոեդովը, հայկական եկեղեցու առաջնորդների և ռուս դիվանագետների հետ միասին Թուրքմենչայի պայմանագրի մեջ ներառեցին մի կետ, որը թույլ էր տալիս հայերին վերադառնալ Իրանից դեպի իրենց բնակավայրերը:

Այս ներգաղթը, ինչպես նաև մուսուլման ցեղերի և իրանցի զինվորների ու պաշտոնյաների արտագաղթը, երիտասարդացրեց Երևանի հայկական բնակչությունը, ինչն էլ նպաստեց հայկական մարզի (Армянская область) ստեղծմանը:

Այս գիրքը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղին: Իմ նախորդ գիրքը՝ 1823թ.-ին Ղարաբաղի մարզում անցկացրած ռուսական մարդահամարը, անվիճելիորեն ապացուցում է, որ Ղարաբաղի հինգ մահալները, որոնք կազմում են ներկայիս Լեռնային Ղարաբաղը, ունեին 96.7% հայկական բնակչություն դեռևս 1823թ.-ին՝ 1828-ից շատ առաջ, միչդեռ այդ ժամանակ այնտեղ կային ընդամենը երկու թաթարական (ադրբեջանական) գյուղ:

Հակառակ ադրբեջանցիների պնդումներին, Իրանից Մարաղաշեն գյուղ էր տեղափոխվել ընդամենը 200 հայ ընտանիք (ըստ ռուսական պաշտոնական վիճակագրության): Հայ ներգաղթյալների մնացած մասը բնակություն էին հաստատել Երևան-Նախիջևան շրջանում:

Ճիշտ է, որ հայերը այնտեղ փոքրամասնություն էին կազմում 1828-1829թթ.-ներից առաջ, սակայն պետք է հիշել, որ դրանից առաջ՝ 1604թ.-ին, հայերը բռնի տեղահանվել էին կամ լքել էին տարածաշրջանը պատերազմների պատճառով:

Հակառակ ադրբեջանցիների պնդումներին, հայերը նորեկներ չեն Հարավային Կովկասում: Հունական, հռոմեական, արաբական և իրանական աղբյուրները՝ բոլորը, փաստում են տարածաշրջանում «Հայաստան»-ի գոյության մասին: 11-19-րդ դարերին տեղի ունեցած բազմաթիվ արշավանքների պատճառով հայերը ստիպված էին լքել Արևելյան Հայաստանը և բնակություն հաստատել Վրաստանում, Շիրվանում, Բաքվում, Աստրախանում, Ղրիմում, Լեհաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր: Հայերի մեծ խմբեր մնացին Երևանի շրջակայքում, Վաղարշապատում, Ագուլիսում և այլ կենտրոններում:

Եթե հրեաներին թույլ է տրվել վերադառնալ 2000 տարի անց ողջ աշխարհից և ստեղծել պետություն, ապա ինչու՞ չէին կարող հայերը վերադառնալ իրենց բնօրրան, իրենց հայրենիք ընդամենը 200 տարի անց սահմանի մյուս կողմից:


Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը

Նախորդող հրապարակում`

Օտտո Լյուխտերհանդտ. Ուժի չկիրառման նոր համաձայնագիր է հարկավոր



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:50
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Տանից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են
Երևանում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին,  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին և նշանակումից մեկ տարի անց...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել անցած տարի Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու...
Աղբյուր` Panorama.am
08:49
Սեպտեմբերի 20-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կկարճի՞ Արագածոտնի մարզպետի և «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը
Մահացել է բանաստեղծ, արձակագիր,  մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ  Նիկոլայ Շահնազարյանը։ Նիկոլայ Շահնազարյանը  հեղինակ է...
Աղբյուր` Panorama.am
08:00
Դուք տաքսիստներին լսեք, տաքսիստներին
Կարո՞ղ է տաքսիստներ կան, որ հայերեն խոսող ադրբեջանցիներ են, լրտեսա-քարոզչական գործ են անում։ Տաքսիստը սկսեց խոսել, հենց նստեցի մեքենան։...
Աղբյուր` Panorama.am
23:09
Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , մենք նորից...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը»...
Աղբյուր` Panorama.am
22:40
Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։ Լիլիթ...
Աղբյուր` Panorama.am
22:34
Օդանավակայանում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև. Ոստիկանություն
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Սեպտեմբերի 18-իn, ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աղոթեք նրանց հոգու հանգստության համար... Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:12
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններն, թե իբր Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
21:17
ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել
«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
21:09
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:53
Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․ «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
Հանրային ռադիոյի նածկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․ «Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արցախի էթնիկ զտումը` հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության
«Գարդման- Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում  անդրադարձել է Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության ու բազում մարդկանց թուլակամության ու այլ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Հեզբոլլահ» շարժումը խոստացել է պատասխան հարված տալ Իսրայելին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կպատասխանի Իսրայելին՝ Լիբանանում կապի սարքերը խափանելու համար, ասել է շարժման գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}