Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ուորլիքի հայտարարությունը ավելի խճճեց ղարաբաղյան գործընթացը
«Ջեյմս Ուորլիքի առաջարկներին միանգամից դրական արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ը, իսկ հայկական կողմերը հայտնեցին իրենց զուսպ անհամաձայնությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումներին ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Մինսկի խումը այժմ ԼՂՀ-ն դիտարկում է ոչ թե որպես մեկ միավոր, այլ որպես երեք միավորում:
«Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային իրենց վերջին այցից հետո հայտարարեցին, որ իրենք այցելեցին Արցախ, այցելին Լաչին և Քարվաճառ: Արցախը հստակ իր դիրքորոշումը հայտնեց Մինսկի խմբի այս դիրքորոշմանը նշելով, որ տարածքային զիջումներ Արցախի կողմից չի լինելու»,-նշեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Հ.Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ջեյմս Ուորլիքի էքպերիմենտները և հայտարարությունները ավելի բարդացրեցին ղարաբաղյան բանակցային գործընթացը և այժմ իրավիճակը ավելի խճճված է, քան կազանյան հանդիպումից հետո:
«Մինսկի խմբի համանախագահողների տարբեր դիրքորոշումները պայմանավորված են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հետ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ»,-նշեց քաղաքագետը:
Ըստ նրա, ԱՄՆ-ը ցանկանում է խաղաղապահ զորքեր ներգրավել տարածաշրջան՝ Արցախ և Ուորլիքի հայտարարությունը միտված էր այդ գործընթացը արագացնելուn:
«Մինսկի խմբի երկրները տարբեր տեսակի ճնշումներ են գործադրելու ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա՝ իրենց շահերից ելնելով»,-նշեց Հ.Մելիք-Շահնազարյանը: