Գալուստ Սահակյանն ինքնաթիռով թռչելու ֆոբիա ունի՞
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մասին ասում են, որ մի կարևոր ֆոբիա ունի՝ ինքնաթիռով թռչելու ֆոբիա, ինչը կարող է խանգարել նրա պաշտոնավարմանը։
Ինչպե՞ս եք հաղթահարելու այդ վախը, «Հրապարակ»-ի լրագրողը հետաքրքրվել է ԱԺ նախագահից, բայց նա սկսել է փիլիսոփայել. «Գիտեք, այստեղ համ ցավ կա, համ լավ բան կա։ Ցավը նա է, որ մարդիկ անհեթեթ լուրեր են տարածում իմ մասին, բայց հպարտությունը նա է, որ, որպես դերակատարում ունեցող անձ, ինչ-որ մի բան պիտի գտնեն՝ մի օր ինքնաթիռից են գցում, մի օր ասում են՝ նիստը վարելուց հարցնում էր ոնց վարել։ Դրանով ես հպարտանում եմ այն իմաստով, որ որևէ մեկը չի կարող անհամեստ բան գտնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան