Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ սկսել է նախկին վարչապետների «ակումբի» հետ համագործակցությունը
Հովիկ Աբրահամյանը ոչ միայն պատրաստ է նախկին վարչապետների ակումբ ստեղծել, այլև արդեն իսկ սկսել է այդ «ակումբի» հետ համագործակցությունը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա կառավարության ծրագրի մեջ է ներառել Հայաստանում լիբերալ բարեփոխումների հայր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «100 քայլ» ծրագրի մոտ 25-30 դրույթներ։ Մասնավորապես, ծրագրային «նոու-հաուները»՝ ներդրումային հիմնադրամի ստեղծում, սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վերանայում, գյուղմթերքների սուբսիդավորում «կետերը» վերցված են այդ ծրագրից: