Արտաքին գործերի նախարարի նոր տեղակալը Կարեն Նազարյանն է
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նոր տեղակալ ունի: ՀՀ Նախագահի հրամանագրով փոխարտգործնախարար է նշանակվել Կարեն Նազարյանը:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»: