«The Lancet». Հայաստանը` նորածինների համար աշխարհում ամենաանվտանգ երկրների ցանկում
«The Lancet» բժշկական ամսագիրը հրապարակել է «Երեխաների ծնվելու համար որո՞նք են աշխարհում ամենաանվտանգ երկրները» հետազոտության արդյունքները: «The Guardian» պարբերականի փոխանցմամբ, ըստ հետազոտության տվյալների, ավելի քան 5.5 մլն երեխա տարեկան ծնվում ու մահանում է առանց մահվան կամ ծննդյան վկայականի:
Հետազոտությունն անց է կացվել 195 երկրներում: Հետազոտության արդյունքներով առանձնացվել են ծնելիության համար ամենավտանգավոր և ամենաանվտանգ երկրները, ինչպես նաև այն երկրները, որտեղ քիչ հավանական է ծննդյան վկայական ստանալը:
Հայաստանը հայտնվել է «նախքան մեկ տարին լրանալը երեխային ծննդյան վկայական տվող երկրների» ցանկում՝ 100% ցուցանիշով, «մանկաբարձների որակյալ աշխատանքով նույնպես Հայաստանն ունի100% ցուցանիշ: Ինչ վերաբերում է նորածինների մահացությանը, ապա 1000 նորածինների շրջանում Հայաստանը 10.1 ցուցանիշով 99-րդ տեղում է:
Ադրբեջանը «մինչև մեկ տարին լրանալը երեխային ծննդյան վկայական տվող» երկրների ցանկում ունի 88% ցուցանիշ, նույն արդյունքն ունի մանկաբարձների որակյալ աշխատանքով 88%, իսկ 1000 նորածինների հավով Ադրբեջանը 10.9 ցուցանիշով 124-րդ տեղում:
Թուրքիան մինչ երեխայի ծնունդը գրանցող երկրների ցանկում 91%, մանկաբարձների որակյալ աշխատանք ունեցող երկրների ցանկում 89%, իսկ 1000 նորածինների մակարդակում մահացության 8.5 ցուցանիշով 136-րդ տեղում է:
Սիերա-Լեոնեն ամենավտանգավոր երկիրն է ծնունդների համար, որտեղ նորածինների մահացությունը 2012թ.-ին կազմել է 49.5 հազար: Նրան հաջորդում են Սոմալին, Գվինեա-Բիսաուն, Անգոլան, Լեսոտոն և այլ երկրներ:
Նորածինների մահացության ամենաբարձր ցուցանիշն ունեն Հարավային Ասիան և Սահարայից հարավ ընկած Աֆրիկան:
Երեխայի ծննդյան համար ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Սինգապուրը, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլյանդիան, Կորեան, Շվեդիան, Նորվեգիան և Պորտուգալիան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա