Ազգային ժողովը ընդունեց կառավարության ծրագիրը
Այսօր Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրը ընդունեց:
Քվեարկությունից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը և Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու, քանի որ կառավարության ծրագրի մեջ ողջունելի կետեր գտել են, բայց կան նաև կետեր, որոնք դեռ պետք է շտկել:
«Խորհրդակցել ենք Արծվիկ Մինասյանի հետ և տեսնում ենք հնարավորություն կուտակայինի հարցը առաջ տանել», -հայտարարեց Բագրատյանը:
Մյուս խմբակցությունները` «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ Ազգային կոնգրես չմասնակցեցին քվեարկությանը: Քվեարկությունից հետո Հանրապետական խմբակցությունը ծափահարեց ԱԺ որոշումը: