Արմեն Սարգսյանը համատեղության կարգով, նշանակել է Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով նշանակվել է նաև Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)»: