Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը
«168 Ժամ»-ը գրել է. «Կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է։ Ողորմելի աղքատ։ Խոսքն ամենևին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ։ Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաև ընդդիմություն։ Այսինքն՝ մտածող մարդիկ։ Իշխանությունից տարբեր կերպ մտածող մարդիկ։ Իսկ քանի որ մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մեր ամենամեծ ռեսուրսը մարդն է, պետք է արձանագրենք, որ մենք այլևս անշրջելի աղքատ ենք։
Իսկ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ իրականում իրերն իրենց անուններով կոչելու միակ դրսևորումն էր, ուղղված լինելով իշխանության դեմ՝ իրականում ուղղված էր արդեն գրեթե անգո ընդդիմության դեմ։ Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան