Բախշյան. Ազգային փոքրամասնությունները Եկեղեցու պատմություն առարկայի խնդիր երբեք չեն բարձրացնում
Դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
«Դա չի հակասում ոչ խղճի ազատության մասին օրենքին, ոչ եզդուն, ոչ մյուսին: Ուսումնական պլանով դա տրված առարկա է: Երբ ես որպես տնօրեն ժամանակին առարկան մտցրեցի, պարզվեց` իմ շուրջը` Չարբախում, շատ Եհովայի վկաներ կան, բողոքի ալիքը բարձրացավ, ինձ դատի էին ուզում տալ: Եղբայր, չեք ուզում, ազատ եք, թող ձեր երեխան չմասնակցի: Ես այդպես էի արել, թուղթ էի տալիս, որ ծնողը գրի, որ այդ դասին իր երեխան չի մասնակցելու և իր պատասխանատվության տակ է: Եթե ծնողն այդպես համոզված ոչ քրիստոնյա է, թող դիմի: Ազգային փոքրամասնությունները երբեք նման խնդիր չեն բարձրացնում, Եհովայի վկաներն են բողոքողը»,- մանրամասնեց Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա, միակ ընդունելի տարբերակը սա կարող է լինել, և ոչ թե առարկայի վերացումը. «Համատարած չեն կարող գալ, ասել` չեմ ուզում մասնակցել»:
Panorama.am-ի հարցին` առարկան հանելու խորհուրդը չկատարելու դեպքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին ի՞նչ հիմնավորումներով պատասխան պետք է տա Կառավարությունը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Այդ պատասխանը լինելու է, ես կարծում եմ, որ ես էլ կաշխատեմ դրա վրա, բայց հիմա կզգուշանամ ձևակերպելուց: Բայց, որ պիտի պատասխան տանք, դա հաստատ է»:
Նա նշեց, որ տարրականների համար առարկան դասավանդվում է պիլոտային ծրագրով մոտ 32 դպրոցներում, իսկ մյուս դպրոցներում առարկան դասավանդվում է 5-րդ դասարանից:
Հավելենք, ոչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ եզրակացությունը վերաբերում է առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելուն, ոչ թե ընդհանրապես վերացնելուն:
«Եթե դասավանդվում է, դասարանի որևէ աշակերտ կարող է չմասնակցել կամ դպրոցի խորհուրդը կարող է որոշել չդասավանդել այդ առարկան»,- պարզաբանել էր նա:
Մերի Պողոսյանի բնորոշմամբ, օրինակ, Հայաստանում կա ազգային փոքրամասնության համայնք, իրենց համար այդքան արդիական կամ կարևոր չէ ուսումնասիրել Հայ Եկեղեցու պատմությունը, բայց` պարտավոր են:
Նախորդող հրապարակումներ`
ՅՈՒՆԻՍԵՖ. Խոսքը ոչ թե Եկեղեցու պատմության առարկան, այլ պարտադիր դասավանդումը վերացնելու մասին է
Նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին
ԿԳՆ-ն հերքում է. հայ եկեղեցու պատմություն առարկան չի հանվի դպրոցներից
ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա