«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել Հայաստանի վաստակավոր մանկավարժներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի վետերան մանկավարժների միությանը: Ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության նախաձեռնությամբ «Հայաստանի մանկավարժ վետերանների միություն» համար հասանելի են դարձել ժամանակակից տեխնոլոգիաները և բարձրորակ ինտերնետ կապը։ Այս մասին տեղեկացնում է «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունը:
«Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման աշխատանքում և շփման մեջ: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր փորձում է կյանքը դարձնել ավելի լավը։ Մենք ուրախ ենք օգնել Հայաստանի վաստակավոր մանկավարժներին փոխանցելու իրենց երկարամյա հարուստ փորձը և գիտելիքները՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կրկին աջակցության համար հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանն ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, ինչի շնորհիվ միության անդամները կարող են շարունակել իրենց կյանքի գործը` աշխատել երեխաների և տարբեր երկրների իրենց գործընկերների հետ, օգտագործելով ինտերնետ ցանցի ժամանակակից ռեսուրսները», -նշել է «Հայաստանի մանկավարժ վետերանների միության» նախագահ Ստելա Դավթյանը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է Միությանը 2010թ-ի հոկտեմբերից: «Հայաստանի մանկավարժ վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա