ԱԱԾ ղեկավարի ու ԱԻ նախարարի հարաբերությունները լարվա՞ծ են
«Հրապարակ»-ի տեղեկություններով, դեռևս ԱԱԾ ուշադրության կենտրոնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեությունը, չնայած տեսչության նախկին պետ Ավետիք Մկրտչյանը պաշտոնը թողեց որոշակի կոռուպցիոն ռիսկերի պատճառով, և նոր պետ է նշանակվել Աշոտ Մկրտչյանը։
Թերթի աղբյուրները նշում են, որ ԱԱԾ ղեկավարի ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարաբերություններն այն չեն։ Ի՞նչն է պատճառը՝ թերթը հարցրել է Երիցյանին։
«Չկա նման բան, ԱԱԾ ղեկավարն իմ ընկերն է, եղել է և մնալու է»: