Գոգիա. Ադրբեջանը պարտավոր է Մամմեդովին անմիջապես ազատ արձակել
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիայի հեղինակած հոդվածը` «Դատարանը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումները» վերնագրով:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Իրավապաշտպան խմբերը վաղուց բարձրաձայնում էին Ադրբեջանում քննադատներին լռեցնելու հարցում կոնկրետ քայլերի՝ քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներ կիրառելու մասին: Բարձրաստիճան պաշտոնյաները սկսած նախագահ Ալիևից, այդ մեղադրանքներին անդրադառնում էին վիրավորական, մերժողական կեցվածքով: Սակայն այսօր ՄԻԵԴ-ը կոշտ վճիռ կայացրեց, որն ուղղակիորեն մարտահրավեր է այդ մերժումներին:
Դատավաճիռը վեաբերում է քաղաքական վերլուծաբան Իլգար Մամմեդովին: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում էին Մամմեդովին 2013թ. Իսմայիլ քաղաքում անկարգություններ հրահրելու մեջ: Մարտ ամսին տեղի դատարանը նրանց դատապարտեց 7 տարվա ազատազրկան, ինչը քաղաքական դրդապատաճռների հիման վրա կայացած վճիռ էր: Իսմայիլում սկսվեցին հակակառավարական ակցիաներ տեղի ունենալ: Այս ամենից հետո իշխանությունները որոշեցին հարմար քավության նոխազ գտնել: Նրանք ձերբակալեցին Մամմեդովին:
ՄԻԵԴ-ը միաձայն որոշել էր, որ Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչ և բլոգեր ԻլգարՄամմեդովի ձերբակալման և նախնական կալանքի ժամանակ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ, որոնցից են ազատության և անվտանգության, կալանքի վերանայման, անմեղության կանխավարկածի, իրավունքների օգտագործման սահմանափակում:
Մամմեդովի դեպքն այն բազմաթիվներից է, երբ կառավարությունը կեղծ մեղադրանքներն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար:
Դատարանի վճռով՝ Ադրբեջանը պարտավորվում է Մամմեդովին վճարել 20.000 եվրո` ոչ նյութական վնասի համար և 2000 եվրո կատարված ծախսերի համար։
Հեգնական է այն փաստը, որ մեկ շաբաթ առաջ, Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:
Ամենաքիչը, որ Ադրբեջանը պարտավոր է անել, դա Մամմեդովին անմիջապես ազատ արձակելն ու դատական պարտադրված վնասները վճարելն է»: