Կառավարության ծրագրի վերաբերյալ քվեարկություն. խոսում են քաղաքագետները
Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ծրագիրը:
Ծրագրին կողմ է քվերակել ՀՀԿ խմբակցությունը, ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած Կարեն Բոթոյանը, և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Խաչատուր Քոքոբելյանը դեմ է քվերարկել: Իսկ Խորհրդարանական քառյակը` Հայ Ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», Հ. Յ. Դաշնակցությունը և «Ժառանգություն» խմբակցությունները և վերջերս խորհրդարանական ընդդիմության շարքերը համալրած ՕԵԿ-ը չեն մասնակցել կառավարության ծրագրի քվերարկությանը:
Փաստորեն, խորհրդարանի ոչ իշխանական ուժերին, ի տարբերության ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քվեարկությանը, հաջողվեց հանգել միասնական որոշման: Դրա հետ մեկտեղ ոչ իշխանական ուժերը նախընտրեցին չմասնակցության, այլ ոչ թե դեմ քվերարկելու տարբերակը:
Վերոնշյալ քաղաքական զարգացումների, ինչպես նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետագա համատեղ գործունեության հեռանկարի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` ոչ իշխանական ուժերի որոշումը պարզապես պատասխանատվությունից խուսափելու միջոց էր:
«Տեղի է ունեցել երկկողմանի կոնսոլիդացված քվաերկություն. իշխանությունը բնականաբար քվեարկել է կողմ, ոչ իշխանական ուժերը` դեմ: Իրականում` ոչ իշխանական ուժերը որոշում կայացրեցին լիովին խուսափել տվյալ ծրագրի և՛ ընդունման և՛ իրականացման գործողություններից: Սա փաստորեն նշանակում էր վերջնական պատասխանատվությունից լիակատար խուսափում:
Պատասխանատվություն կրելու ողջ բեռը ոչ իշխանական ուժերը թողեցին իշխանությանը` դրանով իսկ մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները չեսնելով իրենց դերը իրականացվելիք քաղաքականության մեջ: Մյուս կողմից` բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք այս ուժերը պատրաստ են, պատասխանտվության չկրելով հանդերձ, ներկայացնել որոշակի կառուցողական առաջարկներ»,- ասաց Ա. Մարկարովը:
Հարցին, թե ստեղծված իրավուճակոմ ինչո՞ւ ընտրվեց չմասնակցելու, այլ ոչ թե դեմ քվեարկելու տարբերակը, Ա. Մարկարովը նշեց.««Պարզ ասած` նրանք ուղղակի «լվացին ձեռքերը»` փաստացի խոստովանելով, որ չունեն կառավարության ծրագրի վրա բովանդակային առումով ազդելու բավարար ներուժ: Իրականում նրանք ոչ թե դեմ դուրս եկան ծրագրին, այլ պարզապես չտեսան դրա իրականացման մեջ իրենց դերակատարումը: Ամեն մի ուժը ինքն է ընտրում մանսնակցության կամ չմասնակցության ձևաչափը:
Սակայն այս պայմաններում ընտրողների մատ կարող է առաջ գալ այն տրամաբանական հարցը, թե իրենք իրենց ձայնը տվել են տվյալ քաղաքական ուժին ներկայացուցչական մարմնում քննարկվող կարևորագույն հարցը բոյկոտելո՞ւ, թե՞ իրենց դիրքորումը հստակ ներկայացնելու համար»:
Սերգեյ Մինասյանն իր հերթին ընդդիմադիր դաշտի «վերակենդանացման» իրական հնարավորություններ չի տեսնում:
«Այս ամենը ընդամենը վերջին զարգացումների տրամաբանական շարունակությունն է: Դրա հետ մեկտեղ, ես ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտի «վերակենդանացման» իրական հնարավորություններ չեմ տեսնում: Այս առումով` միայն ԲՀԿ-ն է տիրապետում որոշ հնարավորությունների, իսկ մյուս ուժերը պարզապես զրկված են բավարար ռեսուրսներից:
Անկախ ամեն ինչից` բավական մշուշոտ է նաև համատեղ գործունեության հեռանկարը: Քանի դեռ ներքաղաքական կյանքում չի գործում հակակշիռների և զսպումերի համակարգը, ընդդիմադիր դաշտում «ամենալուրջ» թեման կարող է լինել ՕԵԿ-ի` իրական ընդդիմություն դառնալու հեռանկարը»,- ասաց Ս.Մինասյանը:
Ինչ վերաբերում է ոչ իշխպանական ուժերի` քվեարկությանը չմասնակցելու որոշմանը, ապա Սերգեյ Մինասյան այս գործելաոճը որակեց որպես «պոզիտիվ չեզոքություն»:
«Դա ավելի շուտ պոզիտիվ չեզոքություն է, քան թե բոյկոտ: ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դեպքում ընթացող գործընթացները տեղավորովում են առկա քաղաքական իրավիճակի տրամաբանության մեջ: Սակայն մենք տեսնում ենք, որ անհասկանալի կամ մի «շատ լավ հասկանալի» գործընթացներ են տեղի ունենում արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ում, ինչպես նաև «Ժառանգությունում»:
Այն փաստը, որ Ալիկ Արզումանյանն ու Հրանտ Բագրատյանն ամեն դեպքում որոշում են կայացրել մասնակցել քվեարկությանը, կրկին մտորելու առիթ է տալիս»,- ասաց Ս. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան