Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
«Մարզահամերգային համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա այն մասին, որ այն հուշարձան է, մշակութային արժեք է, առնված է պետության պահպանության տակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Ըստ նրա, սա իրավական խախտում է, քանի որ խաբում են գնորդին:
«Օրինակ, ասենք գնորդը լիներ Ալեքսանյան Սամվելը, հաճորդ օրը շենքի ներսում սուպերմարկետ է բացում, ծածկի մի մասը խանգարում է, հանում է: Բայց այս ամենն այս աճուրդով արգելված չէ: Կյանքի դառը փորձն անտեսված է կառավարության կողմից, որովհետև աշխատում են մարդիկ, ովքեր միայն բիզնես մտածելակերպով են առաջնորդովում»,- ասաց ճարտարապետը:
Հիշեցնենք, որ մայիսին 19-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ:
Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանն էլ իր խոսքում չկարևորեց, թե ով է լինելու գնորդը, միայն պետք է երաշխիքներ լինեն, որ կառույցը շարունակելու է ծառայել իր նպատակին, քանի որ Մարզահամերգային համալիրն անհրաժեշտություն է մեր քաղաքի համար:
Ըստ ճարտարապետի, շենքի նախկին տերերն այն գնելուց հետո բավականին աշխատանք են տարել ու այսօր շենքը նորմալ պայմաններում է գտնվում, այսինքն պահպանման հարցում եղել է պարտաճանաչ:
Նախորդող հրապարակումներ՝
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
ԴԱՀԿ-ն արձագանքել է Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին հրապարակումներին
Մարզահամերգային համալիրը հանել են աճուրդի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները