Քաղաքական 11:34 23/05/2014

«Մի ծաղկով գարուն չի գա». Ռ.Հակոբյանը վարչապետի մասին

«Չորս քաղաքական ուժերը իրենց քվեարկությամբ իրատեսական էին, խստապահանջ ու ականջալուր, որովհետև կառավարության ներկայացրած ծրագիրը որևէ մեխանիզմ չի ստեղծում ու հնարավորություն չի ընձեռում, որ այդ ծրագիրը իրականացվի»,- Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի քվեարկությանը:

Նրա խոսքով, ինքն արդեն հայտարարել է, որ եթե կառավարությունը ԱԺ բերեր որևէ հույս ներշնչող օրենքի նախագիծ, որով գոնե ընդդիմությանը ինչ-որ լծակներ կտրվեին, թերևս այդ դեպքում իրենք կմտածեին, որ ինչ-որ բան փոխվել է ու կառավարությունն էլ դաս է քաղել: Կամ բերեին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ինչ-որ նախագիծ, այդ դեպքում ևս կարելի էր և ընդդիմությունը կհասկանար, որ ինչ-որ բան է կատարվելու. «Բայց առանց դրա իրական չի: Այս առումով շատ իրատեսական մոտեցում էր, որ չորս քաղաքական ուժերը համաձայնեցված չմասնակցեցին քվեարկության, և մենք խստապահանջ ենք լինելու ու հետևելու ենք կառավարության գործունեությանը»:

Ռ.Հակոբյանը ասաց նաև, որ իրենց քվեարկությամբ իրենք ականջալուր էին հասարակության ձայնին, քանի որ հասարակության մեծամասնությունը դժգոհ է թե’ կառավարությունից, թե’ իր ծրագրից. «Շատ կարճ ժամանակ կպահանջվի, որ վարչապետը, իշխանությունները տեսնեն, որ եղած համակարգով որևէ ծրագիր իրականացնելը մեղմ ասած չիմացություն է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղից պատգամավորի մոտ այն վստահությունը, որը նա նախօրեին հայտնել էր, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ քաղաքական տրամաբանությունից ելնելով է դա ասել` այն համակարգը, այն արահետը, որով գնում են, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է.
«Երբ վարչապետը եկավ քառյակի նիստին, ես դա ողջունեցի և խոսք կար, որ պարտադիրը կվերանա: Բայց որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ ինչպես տեսանք»:

Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց «մի ծաղկով գարուն չի գա» արտահայտությունը և դա կապեց վարչապետի և ներկա իրավիճակի հետ. «Այս համակարգում եթե ես լինեմ վարչապետ կամ նախարար, ապա գուցե ավելի վատ լինի: Խոսքը անձերի մասին չէ և կապ չունի` այս համակարգում Տիգրան Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանը, թե մյուսը, եթե այս համակարգում է գործելու, ապա խնդիր է»:

Պատգամավորը նշեց նաև, որ իշխանությունն իր ներսում շատ ավելի խնդիրներ ունի, քան ընդդիմությունը և երեկվա միասնական չքվեարկելը պատասխանն էր այն նեկրոլոգների, որ որոշ լրատվամիջոցներ փորձում են հրամցնել հանրությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:23
Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը շարունակություն կունենա
Այն կթողարկվի «Հարություն» ենթավերնագրով
Աղբյուր` Panorama.am
10:18
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված...
Աղբյուր` Panorama.am
09:53
Պլատինին առաջարկել է հեղափոխական փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոններում
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) նախագահի խորհրդական, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ և ֆրանսիացի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
09:50
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Տանից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են
Երևանում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին,  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին և նշանակումից մեկ տարի անց...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել անցած տարի Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու...
Աղբյուր` Panorama.am
08:49
Սեպտեմբերի 20-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կկարճի՞ Արագածոտնի մարզպետի և «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը
Մահացել է բանաստեղծ, արձակագիր,  մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ  Նիկոլայ Շահնազարյանը։ Նիկոլայ Շահնազարյանը  հեղինակ է...
Աղբյուր` Panorama.am
08:00
Դուք տաքսիստներին լսեք, տաքսիստներին
Կարո՞ղ է տաքսիստներ կան, որ հայերեն խոսող ադրբեջանցիներ են, լրտեսա-քարոզչական գործ են անում։ Տաքսիստը սկսեց խոսել, հենց նստեցի մեքենան։...
Աղբյուր` Panorama.am
23:09
Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , մենք նորից...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը»...
Աղբյուր` Panorama.am
22:40
Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։ Լիլիթ...
Աղբյուր` Panorama.am
22:34
Օդանավակայանում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև. Ոստիկանություն
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Սեպտեմբերի 18-իn, ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աղոթեք նրանց հոգու հանգստության համար... Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:12
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններն, թե իբր Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
21:17
ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել
«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
21:09
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:53
Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․ «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
Հանրային ռադիոյի նածկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․ «Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արցախի էթնիկ զտումը` հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության
«Գարդման- Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում  անդրադարձել է Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության ու բազում մարդկանց թուլակամության ու այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}