ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր ու միջին բիզնեսի իր հաճախորդներին առաջարկում է էքսպրես-վարկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկը առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների տրամադրման և այլ ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող իր հաճախորդներին տրամադրում է «Վստահություն» վարկ, որը ընթացիկ խնդիրների լուծման և բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման համար արագ և հարմար եղանակ է: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Վարկի տրամադրման համար բանկը, հիմնվելով իր գործող վարկառուների հանդեպ ունեցած վստահության վրա, չի պահանջում լրացուցիչ գրավի ապահովություն և հաճխորդի բիզնեսի խորացված ֆինանսական վերլուծություն, ինչը կրճատում է վարկի տրամադրման վրա ծախսվող ժամանակը:
Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով 15 ամիս ժամանակահատվածով: Առավելագույն գումարը կազմում է 10 000 ԱՄն դոլար:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի կայքում` www.vtb.am, կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը թույլ է տալիս մեր հաճախորդներին իրականացնել նոր նախագծեր` առանց շրջանառությունից գումար դուրս բերելու, կատարել ձեռնտու ներդրումներ և իրականացնել նախանշված պլանները: ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկ իր հաճախորդներին ձևավորված վստահության հիման վրա»: