«Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ` ՊԲ մի խումբ զինծառայողների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների և 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը կարևոր է համարել զորակոչի պատշաճ մակարդակով իրականացումը և այս գործընթացում պաշտպանության նախարարության, կառավարության տարբեր ստորաբաժանումների և շրջվարչակազմերի համագործակցությունը` համապատասխան հանձնարարականներ տալով այս ուղղությամբ:
Համապատասխան ելույթներով և զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը, շահագրգիռ այլ ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներ:
Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում